Հայկազուն Թաբիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազուն Թորոսի Թաբիբյան
Ծնվել է1867
ԾննդավայրԿեսարիա
Մահացել է1915
Մահվան վայրԱմասիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունատամնաբույժ

Հայկազուն Թորոսի Թաբիբյան (1867, Կեսարիա - 1915, Ամասիա), հայ ատամնաբույժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազուն Թաբիբյանը ծնվել է 1867 թ., Կեսարիա քաղաքում։ Պապը՝ Ան­կա­րա­յի նա­հան­գի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում ծնված Հարություն Թութգալճյանը հնագույն բժշկարանները ուսումնասիրելով և ինքնուսուցման ճանապարհով դարձել էր անվանի հեքիմբեկաբույժ (սնխչի), ինչպես նաև նախահայրը անվանի բժիշկների Թաբիբյան գերդաստանի («թա­բիբ» արաբերենում և օսմաներենում նշանակում է բժիշկ)։ Հարություն Թութգալճյանի անդրանիկ զավակն էր բժիշկ Հաջի Թորոս Թաբիբյանը (Թութգալճի Հեքիմ Օղլի, 1823-1914), կրտսեր որդին էր բժիշկ Նահապետ Թաբիբյանը (1844-1914)։ Հաջի Թորոս Թաբիբյանի ավագ որդին է բժիշկ Տիգ­րա­նը (1858-?), կրտսերը՝ բժիշկ Հայկազունը։ Եղբայրը՝ Տիգրան Թաբիբյանը բժշկական կրթությունն ստացել է ԱՄՆ-ում և եղել բժիշկ։

ՀայկազունԹաբիբյանն ատամ­նա­բու­ժա­կան կրթություն է ունեցել և ատամնաբույժ աշխատել։ Եղել է հնչա­կյան կու­սակ­ցու­թյան անդամ և հասարակական-քաղաքական գործիչ։

1915 թվականի ամռանը ձերբակալվել է։ 1915 թ., Ամասիայում/ՍաղՏաղի/Ղարա Չալուխի ձորում դաժանորեն սպանվել է տեղի կառավարիչի հրամանով՝ 48 տարեկանում։

1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, ավագ եղբայրը՝ բժիշկ Տիգրանը, դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և հասել նրան, որ Պատերազմական ատյանը 1920 թ. մահվան է դատապարտել Ամասիայի ոճրագործ կառավարչին։ Սակայն շուտով կացության տերն է դարձել քե­մա­լա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը և կասեցրել հայակեր կառավարչին կախաղան բարձրացնելը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։