Հայկազյան համալսարան (Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկազյան համալսարանից)
Հայկազյան համալսարան
արմտ. հայ.՝ Հայկազեան Համալսարան և արաբ․՝ جامعة هايكازيان‎‎
ՀապավումHU (Haigazian University)
Տեսակմասնավոր համալսարան
Միջազգային անվանումHaigazian University
Նախկին անվանումներՀայկազյան քոլեջ
ԿարգախոսՃշմարտություն, ազատություն և ծառայություն (truth, freedom and service)
Հիմնադրված էհոկտեմբերի 17, 1955
Անվանված էԱրմենակ Հայկազյան
Տիպմասնավոր
ՆախագահՓոլ Հայտոսթյան
ԴոկտորներԶավեն Մսըրլյան
Երկիր Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
Կայքhaigazian.edu.lb
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)

Հայկազյան համալսարան (անգլ.՝ Haigazian University արաբ․՝ جامعة هايكازيان‎‎)[1], հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Հիմնադրվել է 1955 թվականի հոկտեմբերի 17, Ամերիկայի Հայ Միսիոնարական Ասոցիացիայի կողմից (Armenian Missionary Association of America) իբր Հայկազյան քոլեջ (անգլ.՝ Haigazian College) Արմենակ Հայկազյանի անվամբ[2][3]։

1992 թ.-ից 1996 թվական ճանաչվել է իբր Հայկազյան համալսարանական քոլեջ (անգլ.՝ Haigazian University College) իսկ 1997 թ.-ից սկսյալ իբր Հայկազյան համալսարան[3]։

Կրթական աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի աստիճան, որոնք ճանաչվում են Լիբանանի կառավարության, ինչպես և քոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից։ ԲՈւՀ-ը աջակցում է լիբանանահայ բնակչությանը, և ստեղծվել է հիմնականում տեղի հայության կրթական կարիքները բավարարելու համար, սակայն համալսարանը բաց է բոլոր ուսանողների համար՝ անկախ ազգության և դավանանքի[4]։

Հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1955 թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ավագ Մեխակյանի և Ստեփան Փիլիպպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ, Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ՝ Արմենակ Հայկազյանի անունով[5][6]։

Համալսարանի գործնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է։ Հիմնվել է1 955 թ.-ի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։ 1955-1989 թթ.-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ։ Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-1976 թվականներին՝ 650, 2003 թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։ Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։

Ներկայումս մեծ թվով ուսունողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին։ 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով։

Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ։ Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների[7]։

Համալսարանի հրատարակչությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972 թվականին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով։ Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից), անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։ Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56 թվականներին, 1971-1982 թվականներին), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971 թվականներին), Վեռն Ֆլոտչեր (1982-1985 թվականներին), Ժան Խանճյան (1995-2002 թվականներին) և Փոլ Հայտոսթյան (2002 թվականից)։ 1966-1968 թվականներին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-1995 թվականներին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիզնես, կառավարում և էկոնոմիկա
  • Հումանիտար
  • Գիտություններ
  • Հասարակական գիտություններ և խոսք

Համալսարանի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտ. Ջոն Մարգարյան (1955-1966, 1972-1982)
  • Դոկտ. Ջոն Պիլեզիկյան (1967-1971)
  • Դոկտ. Վերն Ֆլոտչեր (1983-1985)
  • 1985 թվականի փետրվարից մինչև 1995 թվականի օգոստոսբ նախագահ չէր ընտրվել, վարչական հարցերի գծով դեկան՝ Վիլմա Չոլաքյանը ստանձնեց Համալսարանի ղեկավարի պաշտոնը։
  • Վեր. Դոկտ. Ջոն Խանջյան (1995-2002)
  • Վեր. Դոկտ. Փոլ Հայտոսթյան (2002 - )[8][9]

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ». www.noravank.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Haigazian University». Armenian Missionary Association of America (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Our Mission & Vision». Haigazian University (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. MassisPost. «Վեր.Արմենակ Հայկազեան Յիշատակուեցաւ Երեւանի Մէջ – Armenian News By MassisPost» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Հիշատակի միջոցառում ցեղասպանության թանգարանում». eca.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. http://www.haigazian.edu.lb/administration/policies-procedures/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Past Presidents». Haigazian University (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «President's Message». Haigazian University (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «International Agreements». Haigazian University (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 168