Հայերը Քաթարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաթարում կա մոտ 800-1500 հայեր, որոնք հիմնականում ապրում են մայրաքաղաք Դոհայում: Հայերը այստեղ գաղթել են Սիրիայից, Լիբանանից և Արաբական երկրներից, հիմնականում ապրուստի բարենպաստ պայմաններ գտնելու համար։ 1990-ական թթ. սկսած Քաթար ներգաղթած գաղթականների մի մասը Հայաստանից և Ռուսաստանից եկած հայեր են։ Քաթարահայերի մեծ մասը պատկանում է հայ Առաքելական եկեղեցուն և գտնվում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության իրավասության ներքո (Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների փոխանորդություն)։