Հայերն Իսլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Իսլանդիայումից)
Իսլանդահայեր
Իսլանդիայի դրոշը
Ընդհանուր քանակ

9

Բնակեցում
Իսլանդիա Իսլանդիա 9
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու(ներ)
Հայերեն, իսլանդերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հայերն Իսլանդիայում (իսլ.՝ Armenar á Íslandi), այժմ կազմում են միայն մի քանի մարդ հիմնականում Ռեյկյավիկում։ 2018 թ․ դրությամբ Իսլանդիայում ապրում է 9 հայ ։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1997 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն գրավոր պատմական աղբյուրների, Իսլանդիայում առաջին հայերի մասին հիշատակումը վերաբերվում է 11-րդ դարին։ Մեծ արժեք ունեցող իսլանդական Íslendingabók, Hungrvaka, Grágás աղբյուրները և դրանցից կախված Landnámabók, Hauksbók, Skarðsárbók հաղորդագրությունները տալիս են կոնրկետ տվյալներ Իսլանդիայում հայերի մասին։

Առաջին իսլանդացի պատմաբան Արի Տորգիլսոն Իմաստունը (1067-1148 թթ.) իր Íslendingabók գրքում (թարգմանաբար. «Գիրք իսլանդացիների մասին»), որտեղ համառոտ կերպով նկարագրված է երկրի քաղաքական և եկեղեցական պատմությունը, հիշատակում է երեք հայ (ermskir) եպիսկոպոսների. Պետրոսի, Աբրահամի և Ստեփանոսի, որոնք կղզի գալով սկսել են քարոզել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]