Հայերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերեն վիքիպեդիա-ից)
Վիքիպեդիայի Favicon Հայերեն Վիքիպեդիա
Main page hywiki.png
URL՝ hy.wikipedia.org
Կոմերցիոն՝ Բարեգործական
Կայքի տիպ Ցանցային հանրագիտարան
Գրանցում Ոչ պարտադիր
Լեզու Հայերեն
Սեփականատեր Վիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում 2005 փետրվար
Հոդվածների թիվ՝ 25 007
Էջերի թիվ՝ 69 119
Խմբագրումների թիվ՝ 727 819
Գրանցված մասնակիցներ՝ 16 284
Ակտիվ մասնակիցներ՝ 229
Ադմինիստրատորներ՝ 7
Խորություն: 32.8

Հայերեն Վիքիպեդիա, «Վիքիպեդիա» բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Ստեղծվել է 2003 թ. փետրվարին։[1] Սակայն սկսել է զարգանալ միայն 2005-ից։

[խմբագրել] Անվանափոխություն

2012 թվականի ապրիլի 5-ին ավարտվել է երկու փուլից կազմված (առաջինը, երկրորդը) Հայերեն Վիքիպեդիայի անվանափոխության քվեարկությունը, որի արդյունքում մասնակիցների մեծամասնությունը որոշել հրաժարվել հին «Հայերեն Վիքիփեդիա» անվանատարբերակից և ընդունել նորը, որը ավելի հարմար է և համապատասխանում ժամանակակից արևելահայերենի կանոններին՝ «Հայերեն Վիքիպեդիա»:

[խմբագրել] Վիճակագրություն

Հայերեն Վիքիպեդիան մեկնարկել է 2005 թվականին։ Առաջին հոդվածը ստեղծվել է այդ թվականի մարտի 1-ին։ Շուտով հոդվածների թիվը հասնում է 200-ի։ 2006 թ. ավարտին հոդվածների թիվը հասնում է 2.300-ի, 2008-ի ավարտին՝ 4.000-ի, իսկ 2010 թ. օգոստոսի 3-ին այն հատում է 10.000 հոդվածի շեմը: [2] Այսօր՝ 2012 թ. Մայիսի 31-ին, Հայերեն Վիքիպեդիան ունի 25 894 հոդված: Թեև այս ցուցանիշով այն շատ այլ լեզուների է զիջում, սակայն ըստ որականան չափանիշերի ցուցիչի (որը մասնավորապես հաշվարկվում է խմբագրումների հարաբերական քանակով), Հայերեն Վիքիպեդիան 10.000+ հոդված ունեցող լեզուների ցանկում լավագույնների շարքում է։[3]

2011 թ. սեպտեմբերի 10-ին ստեղծվել է Հայերեն Վիքիպեդիայի 15.000-րդ՝ Ակոռիի Սուրբ Հակոբ վանք հոդվածը։

Հայերեն Վիքիպեդիան հիմա
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.20wmf3 (0e0643c) տարբերակով:
Վիքիպեդիայում կա 25 894 հոդված և 71 051 էջ:
765 262 խմբագրում:
3707 բեռնած ֆայլ:
17 098 գրանցված մասնակից, ներառյալ 7 ադմինիտրատոր:


[խմբագրել] Հետաքրիր փաստեր

[խմբագրել] Հայերեն Վիքիպեդիան հեռուստատեսությամբ

  • 2011 թվականի մարտի 29-ին «Հայլուրի» երեկոյան եթերի ժամանակ հաղորդվել է, որ ՀՀ Տնտեսագիտության համալսարանում կոնֆերանս է անցել հայերեն լեզվով ինտերնետը զարգացնելով թեմայով, որի ընթացքում մասնակիցները պայմանավորվել են ավելի քան 150 տնտեսագիտական և բնապահպանական ոլորտին վերաբերվող հոդվածներ տեղադրել Հայերեն Վիքիպեդիայում[4]:

[խմբագրել] Հետաքրիր փաստեր

[խմբագրել] Գրականություն

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Վիքիմեդիա նախագծի վիճակագրության կայք, Վիքիպեդիաների ստեղծման պատմություն (Անգլերեն)
  2. Հայերեն Վիքիպեդիայի զարգացման վիճակագրություն
  3. Վիքիպեդիաների վիճակագրական ցանկ
  4. «Վիքիպեդիա»-ում կավելանա էկոլոգիայի բնագավառին վերաբերող հայերեն 140 հոդված
  5. Հաշվարկված ըստ Գլխավոր Էջի էջադիտումների ամսական քանակի։
  6. Հոդվածների քանակական աճն ըստ եռամնսյակների։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով