Հայաստան (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)
«Հայաստան»
Hayastan
տեսակգեղանկար
նկարիչՋեքի Ղազարյան
տարի2015
բարձրություն3,5
լայնություն8
նյութկտավ
ներշնչված էԳեռնիկա[1]
հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ծանոթագրություններ

«Հայաստան», հայազգի նկարչուհի Ջեքի Ղազարյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կտավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքի Ղազարյանը «Հայաստան» կտավով իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կտավը ստեղծվել է «Նախագիծ 2015»-ի շրջանակում և նպատակ ունի բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը։

Կտավում պատկերված է կիսաաբստրակտ լանդշաֆտ՝ ծածկված հին հայկական քարտեզների ու ճարտարապետական կոթողների պատկերներով ու տեսարաններով։ Դրանց միավորում են ժանյակները, որոնցից գործել է նաև Ղազարյանի տատիկը։

Աշխատանքում Ջեքի Ղազարյանը ոգեշնչվել է Պաբլո Պիկասոյի «Գերնիկա» կոչվող կտավի օրինակով, որը ներկայացնում է իսպանական գյուղի ռմբակոծությունները Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ղազարյանի կտավն ունի նույն չափսերը, ինչը որ Պիկասոյի նկարը՝ 3,5 x 8 մետր։

«Հայաստան» կտավն ապրիլի 17-ից մայիսի 29-ն առաջին անգամ կցուցադրվի Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանում։ Այնուհետև կցուցադրվի արվեստի տարբեր կենտրոններում[2][3][4]։

Մեջբերումներ Ջեքի Ղազարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է տեղի ունեցել Գերնիկայում, եթե չլիներ այդ կտավը։
Սա զգացմունքային նախագիծ է։ Ինչպես անցյալի ցավոտ կողմերին անդրադարձող ցանկացած արվեստ, այն անդրադառնում է հիշողությանը, ամոքմանը և կրթության ու իրազեկման միջոցով ավելի լավ աշխարհ ստեղծելուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chicago artist marks Armenian genocide with Guernica-size work
  2. «Chicago artist marks Armenian genocide with Guernica-size work». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  3. «1915-2015: A Perpetual Reminder of Survival». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  4. «Չիկագոյում բնակվող հայ նկարչուհին կտավ է ստեղծել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.