Հայաստան (արեւմտահայերէն)

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հայաստանի Հանրապետութիւն
Հայաստանի դրոշը Հայաստանի զինանշանը
Դրոշը Զինանշանը
Ազգային հիմն՝
Մեր Հայրենիք
Հայաստանի դիրքը
Մայրաքաղաք Երեւան
40°16′N, 44°34′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) Հայերէն
Կառավարում Նախագահական Հանրապետութիւն
 -  Նախագահ Սերժ Սարգսեան
 -  Վարչապետ Տիգրան Սարգսյան
Անկախութիւն Սկսած ԽՍՀՄէն 
 -  Յայտարարուած Օգոստոսի 23 1990 
 -  Հաստատուած Սեպտեմբերի 21 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 29,800 կմ² (141րդ)
11,506 մղոն² 
 -  Ջրային (%) 4.7
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 3,219,400 (136րդ)
 -  2001 մարդահամարը 3,002,594 
 -  Խտություն 101 /կմ² (98րդ)
262 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $14.17 բիլիոն (127րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,270 (115րդ)
Ջինի (2003) 33.8 (միջակ
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.768 (միջակ) (80րդ)
Դրամական միավոր Դրամ (AMD)
Ժամային գոտի UTC (UTC+4)
 -  Ամռանը (DST) DST (UTC+5)
Ինտերնետ .am
Հեռախոսային կոդ +374

Հայաստանի Հանրապետութիւնը պետութիւն է Եւրոպայի եւ Ասիոյ սահմանագլխին, Հւ. Կովկասի մէջ: 1991սեպտեմբեր 21-ին համաժողովրդական հանրաքուէով մը, Հայաստանը անկախացաւ: Հայաստանի բնակչութեան 99%-ը «Այո» ըսաւ անկախութեան եւ հայկական ԽՍՀ Գերագոյն Խորհուրդը ընդունեց «Անկախութեան մասին հռչակագիր» եւ հռչակեց Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) անկախութիւնը: Սեպտեմբերի 21-ը կը նշուի որպէս ազգային տօն: ՀՀ պետական լեզուն Հայերէնն է իսկ գիրը՝ 5-րդ դարուն Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայկական գիրը: ՀՀ պետական կրօնը Քրիստոնէութիւն է, Հայ Առաքելական եկեղեցին` 301 թուականէն ի վեր: Հայաստանը առաջին երկիրն է որ ընդունեց Քրիստոնէութիւնը իբր պետական կրօն: ՀՀ Սահմանադրութիւնը ընդունուեր է յուլիս 5 1995-ին եւ փոփոխութիւն կատարուեր է նոյեմբեր 27 2005-ին համաժողովրդական հանրաքուէով մը:

[խմբագրել] Աշխարհագրութիւն

Հայաստանի սահմանակից երկիրներն են հիւսիսէն` Վրաստանը, արեւելքէն` Ադրբեջանը, հարաւէն` Իրանը, հարաւ-արևմուտքէն` Նախիջեվանը եւ արեւմուտքէն` Թուրքիան:

Հայաստանը լեռնային երկիր է` 90%-ը ծովի մակարդակէն 1.000 մետր բարձր է: Ամենաբարձր լեռը Արագածն է (4.090 մ): Ամենամեծ լիճը Սեւանն է` 1.417 քառ. քմ:



Արեւելեան Հայաստանի պատկերը` նկարահանուած ՆԱՍԱ-յի (ԱՄՆ) արբանեակէն:

Հայաստանի մեծ քաղաքները.

  1. Երևան: 1.093.499
  2. Գիւմրի: 148.383
  3. Վանաձոր: 101.099
  4. Հրազդան 63,400
  5. Աբովեան 60,600
  6. Էջմիածին: 49.514
  7. Կապան 46,500
  8. Արմավիր 45,100
  9. Հրազդան: 40.796
  10. Արտաշատ 35,100
  11. Աշտարակ 29,800
  12. Գորիս: 20.000