Հայաստանի պետական համակարգ
| Առաջարկվում է այս և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Բովանդակություն |
Ազգային Ժողով [խմբագրել]
Ընդհանուր ակնարկ [խմբագրել]
Հայ իրականության մեջ խորհրդարանական ավանդույթները սկզբնավորվեցին 18-րդ դարի վերջին։ 1773թ. Մադրասում լույս տեսավ Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որում արտացոլվեցին սահմանադրության և խորհրդարանական կարգի մասին դրույթները։
Պետականության շուրջ 600-ամյա կորստից հետո 1918թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Ձևավորվեց Հայաստանի խորհրդարանը` երկրի գերագույն իշխանության մարմինը։ Գործադիր իշխանությունը` կառավարությունը ենթակա էր խորհրդարանին, այսինքն` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր։
1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ ՀԽՍՀ-ն Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր` առաջին հանրապետության իրավահաջորդը և մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում գումարվել են խորհուրդների համագումարներ և Գերագույն խորհրդի նստաշրջաններ։
Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990թ. մեծամասնական ընտրակարգով` երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.)։
1990թ. օգոստոսի 4-ին Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։
1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում (50%, 20 պատգ.), «Շամիրամ» (20%, 8 պատգ.), ՀԿԿ (15%, 6 պատգ.), ԱԺՄ (7,5%, 3 պատգ.), ԱԻՄ (7,5%, 3 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ)։ 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.)։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։
1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում ծագեց իշխանական ճգնաժամ. ՀՀ Նախագահը փետրվարի 3-ին հրաժարական տվեց, որին հետևեց ԱԺ ղեկավարության հրաժարականը։ ԱԺ նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը։
1999թ. մայիսի 30-ին տեղի ունեցան ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 մեծամասնական և 56 համամասնական ընտրակարգով)։ Խորհրդարանի անդամ դարձան 6 կուսակցություն և դաշինք, որոնք ձևավորեցին խմբակցություններ` «Միասնություն» դաշինք (41,69%, 29 պատգ.), ՀԿԿ (12,09%, 8 պատգ.), «Իրավունք և միաբանություն» դաշինք (7,96%, 6 պատգ.), ՀՅԴ (7,84%, 5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն (5,28%, 4 պատգ.), ԱԺՄ (5,17%, 4 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեցին «Կայունություն»` հետագայում «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» (11 պատգ.), «Հայաստան» (12 պատգ.) և «Ժողովրդական պատգամավոր» (16 պատգ.) պատգամավորական խմբերը։ 12 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ ԱԺ նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը։
2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցան ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 համամասնական և 56 մեծամասնական ընտրակարգով)։ Ընտրվեցին 6 կուսակցություն և դաշինք` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» (23,66%, 23 պատգ.), «Օրինաց երկիր» (12,60%, 12 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11,45%, 11 պատգ.), «Արդարություն» դաշինքը (13,71%, 14 պատգ.), «Ազգային Միաբանություն» (8,91%, 9 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն» (5,67%, 6 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեց նաև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբը (16 պատգ.)։ 14 պատգամավոր ընդգրկված չէ որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։
2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցան ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով)։ Ընտրվեցին 5 կուսակցություն` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» (33,91%, 41 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (15,71%, 18 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (13,16%, 16 պատգ.), «Օրինաց երկիր» (7,05%, 8 պատգ.), «Ժառանգություն» (6,00%, 7 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեցին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» (63 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.) խմբակցությունները։ 11 պատգամավոր ընդգրկված չէ որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։
Պատմությունը [խմբագրել]
Առաջին գումարում [խմբագրել]
Երկրորդ գումարում [խմբագրել]
Երրորդ գումարում [խմբագրել]
Ընդհանուր ակնարկ [խմբագրել]
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 համամասնական և 56 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2003թ. մայիսի 25-ին:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 2003թ. հունիսի 12-ին: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Վահան Հովհաննիսյանը և Տիգրան Թորոսյանը: Հետագայում :
2003թ. Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:
ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 6 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (40 պատգ.), «Օրինաց երկիր» (21 պատգ.), «Արդարություն» (14 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11 պատգ.), «Ազգային միաբանություն» (9 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն» (6 պատգ.) և «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբը (16 պատգ.): Այս խմբակցությունները և խումբը ստեղծվել են 2003թ. հունիսի 12-ին: Դրանցում ընդգրկված չէր 14 պատգամավոր:
Չորրորդ գումարում [խմբագրել]
Ընդհանուր ակնարկ [խմբագրել]
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 2007թ. հունիսի 7-ին: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Վահան Հովհաննիսյանը և Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արևիկ Պետրոսյանը` 2007թ. նոյեմբերի 12-ին (Ի. Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Հ.Կարապետյանը հրաժարական ներկայացրեց): Սամվել Բալասանյանը` 2010թ. հոկտեմբերի 7-ին (Ա.Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց): 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Տ. Թորոսյանը հրաժարական ներկայացրեց):
2008թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (63 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր:
Ղեկավարություն [խմբագրել]
- Նախագահ
- Հովիկ Աբրահամյան (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
- Նախագահի տեղակալներ
- Սամվել Բալասանյան (Բարգավաճ Հայաստան)
- Սամվել Նիկոյան (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)
Հանձնաժողովներ [խմբագրել]
Մշտական Հանձնաժողովներ [խմբագրել]
- ;Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով
Առողջապահության, մայրության և մանկության հարցեր
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով
գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
գյուղատնտեսություն, ջրային պաշարներ, բնության պահպանություն
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Եվրոպական ինեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Եվրոպական Միության և Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ժամանակավոր Հանձնաժողովներ [խմբագրել]
- ;«Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ;Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
- Հանձնաժողովի նախագահ
- Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Կառավարություն [խմբագրել]
- Վարչապետ
- Տիգրան Սարգսյան
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- Արթուր Գրիգորյան
- Առողջապահության նախարար
- Հարություն Քուշկյան
- Արդարադատության նախարար
- Հրայր Թովմասյան
- Արտակարգ իրավիճակների նախարար
- Արմեն Երիցյան
- Արտաքին գործերի նախարար
- Էդվարդ Նալբանդյան
- Բնապահպանության նախարար
- Արամ Հարությունյան
- Գյուղատնտեսության նախարար
- Սերգո Կարապետյան
- Էկոնոմիկայի նախարար
- Տիգրան Դավթան
- Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
- Արմեն Մովսիսյան
- Կրթության և գիտության նախարար
- Արմեն Աշոտյան
- Մշակույթի նախարար
- Հասմիկ Պողոսյան
- Պաշտպանության նախարար
- Սեյրան Օհանյան
- Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
- Արթուր Բ. Պետրոսյան
- Սփյուռքի նախարար
- Հրանուշ Հակոբյան
- Տարածքային կառավարման նախարար
- Արմեն Գևորգյան
- Տրանսպորտի և կապի նախարար
- Մանուկ Վարդանյան
- Քաղաքաշինության նախարար
- Վարդան Վարդանյան
- Ֆինանսների նախարար
- Վաչե Գաբրիելյան
Արտաքին Հղումներ [խմբագրել]
- ՀՀ Նախագահի պաշտոնական կայք
- ՀՀ Ազգային Ժողով, պաշտոնական կայք (ARMSCII)
- ՀՀ Կառավարության պաշտոնական կայք
- ՀՀ պետական մարմինների կայքերի հղումներ