Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երևանում գործող դասական երաժշտական նվագախումբ է։ Հիմնվել է 2005թ.։ Հիմնադրումից միչև օրս գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։


Պատմությունը[խմբագրել]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005թ., ով հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նվագախմբի երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների աշխատասիրությունն ու նվիրվածությունը, կյանքի ուղու ճիշտ ընտրության գիտակցումը և նպատակաուղղվածությունը հնարավոր դարձրին կատարելագործել նրանց կատարողական արվեստը: Երաժիշտները լի են էներգիայով, նվիրումով ու նպատակասլացությամբ, ինչի շնորհիվ արժանանում են միջազգային պարգևների: Իր գոյության կարճ ժամանակահատվածում նվագախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Նվագախմբի ելույթները միշտ ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից, արժանանում երաժշտասեր հասարակության բարձր գնահատականին, հիացնում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Նիդեռլանդների և այլ երկրների հեղինակավոր համերգասրահների ունկնդիրներին: Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան ֆիլհարմոնիայի և Կոնսերվատորիայի մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beuax-Arts (Բրյուսել) և այլն: Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետների հետ` Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Գրիգորի Ժիսլին, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլոք: 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնեց պետական կարգավիճակ՝ բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար: Երիտասարդական նվագախումբը մշտապես մասնակցություն է ունենում միջազգային փառատոներում` §Մոսկովյան Զատկի փառատոն¦ (Մոսկվա), §YOUNG.EURO.CLASSIC¦ (Բեռլին), §Օդեսան դիմավորում է ընկերներին¦ (Օդեսա), §Kultursommer Nordhessen¦ (Կասսել), §Young.Classic.Wratislavia¦ (Վրոցլավ) և այլն: Երիտասարդ երաժիշտները անընդմեջ նախաձեռնում և իրականացնում են բարեգործական միջոցառումներ Հայաստանում և արտերկրում: 2007թ-ից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի շրջանակներում 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նվագախումբը հյուրախաղերով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ: Ներկայացնելով հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների բազմաժանր երկացանկ` նվագախմբի երիտասարդ երաժիշտները արժանացան բարձր գնահատականի. հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց նրանց կատարողական բարձր վարպետությունը: Նվագախմբի երկացանկը անչափ բարդ է և հասուն` ընդգրկելով դասականից մինչև ժամանակակիցը: Նվագախումբը համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ և կատարում նրանց նոր ստեղծագործությունները: 2010թ-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: 2011թ. §Sony DADC¦ ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկեց անդրանիկ §Music is the answer¦ ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկված են Էդվարդ Հայրապետյանի, Պյոտր Չայկովսկու և Դմիտրի Շոստակովիչի լավագույն ստեղծագործությունները:


2007 թվականից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ:[1]

Աղբյուրներ[խմբագրել]