Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԵրևան, Արամի փողոց 10010
Հիմնադրվել էհոկտեմբեր 1921
ՀիմնադիրԵրվանդ Շահազիզ
ՏնօրենՎահագն Սարգսյան
Կայքgatmuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, թանգարան Երևանում, որն ընդգրկում է հայ գրականության, թատրոնի, երաժշտության և կինոարվեստի գործիչների, հայագիտական երախտավորների անհատական, նաև մշակութային հիմնարկների, կազմակերպությունների, կրթական գիտական հաստատությունների ու խմբագրությունների ֆոնդեր։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երևանում ստեղծվում է Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմական բաժին, որն ըստ էության սկսել է գործել 1922 թվականից բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի ղեկավարությամբ։ 1935 թվականի մայիսի 16-ից Պետական կուլտուր-պատմական թանգարանը առանձնացվում է, որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով։ Տնօրեն է դառնում Խորեն Սարգսյանը։

1942 թվականի հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս է գալիս լուսժողկոմատի ենթակայությունից և ընդգրկվում Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի, ապա Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմում, իբրև լեզվի և գրականության ինստիտուտի, ապա՝ Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին։ 1953 թվականի մայիսից անցնում է ՀԽՍՀ Մշակույթի նախարարության իրավասության տակ՝ իբրև Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծման օրից առ այսօր կատարել և կատարում է մի քանի հիմնական գործառույթներ, որոնք կազմում են նրա կենսագործունեության հայեցակարգը։ Ամենահիմնականը ազգային մշակույթի գենոֆոնդի զգալի մասը կազմող արժեքների պահպանումն է և հնարավորինս անաղարտ փոխանցումը հաջորդ սերունդներին։

Թանգարանի ֆոնդերն ու հավաքածուները պահպանվում են հատուկ ֆոնդարաններում, որոնք հագեցվում են պահպանության համար անհրաժեշտ միջոցներով։ Թանգարանային առարկաները հնարավորության սահմաններում կոնսերվացվում են, վերանորոգվում և վերականգնվում են։

Թանգարանի կարևոր գործառույթներից է նաև ֆոնդերի ու հավաքածուների համալրումը։ Գրականության և արվեստի հանդեպ մեր ժողովրդի մեջ արմատացած ակնածական, երբեմն պաշտամունքային վերաբերմունքը շատերին մղել է Թանգարանին նվիրաբերել ժառանգությամբ ստացած կամ այլևայլ եղանակով ձեռք բերված արժեքներ։ Որոշ գրողներ և արվեստագետներ իրենք են իրենց արխիվային նյութերը նվիրաբերել Թանգարանին։

Թանգարանի ֆոնդերն ու հավաքածուները ենթարկվում են գիտական մշակման ու վերամշակման, որն իրագործում են համապատասխան չորս բաժինները՝ գիտական մշակման ենթարկված ֆոնդերը։ Թանգարանը սպասարկում է գիտական հանրությանը, զանգվածային լրատվամիջոցներին և ուսանողությանը։ Սա արդեն վերաբերում է Թանգարանի մյուս կարևոր գործառույթի՝ թանգարանային նյութերի հանրահռչակման ոլորտին։ Թանգարանային նյութերի հանրահռչակման կարևորագույն եղանակներից է ցուցադրությունը։ Թանգարանն ունի մշտական ցուցադրություն և կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ։

Մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական ցուցադրությունը կազմակերպված է 5 ցուցասրահներից (ընդհանուր մակերեսը 300 ք.մ).

  • առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը
  • 3-րդում՝ թատերարվեստը
  • 4-րդում՝ կինոարվեստը
  • 5-րդում՝ երաժշտարվեստը։

Ժամանակային ընդգրկվածությունը կազմում է 3000 տարի՝ Սայաթ-Նովայից (18-րդ դար) մինչև 20-րդ դարի վերջը։ Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության և արվեստի ասպարեզների հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական (դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ), գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին։

Նյութերի բազմազանությունը աներևակայելիորեն լայն է՝ գեղարվեստական, գիտական, ազզգագրական, մանկավարժական, հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, փաստաթղթեր, վավերագրեր, նոտաներ, լուսանկարներ, հրավիրատոմսեր, ազդագրեր, նվագարաններ, անձնական և բեմական հագուստ, կահույթ, սպասք, հուշանվերներ, պետական պարգևներ, շքանշաններ, մեդալներ, զենքեր, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ և այլն։ Այս ամենից զատ, բոլոր 5 ցուցասրահները հագեցած են ներկայացված գործիչներին պատկերող կամ նրանց ստեղծագործությունը հանդիսացող կերպարվեստի արժեքներով՝ կտավներով, մատիտանկարներով, ծաղրանկարներով, քանդակներով։

Գրականության և արվեստի գործիչները հիմնականում ներկայացված են խմբերով՝ ըստ ժամանակի, դավանած մշակութային այս կամ այն հուսանքի, ուղղության, դպրոցի։ Սակայն որոշ առանցքային գործիչների հատկացված են ամբողջական անկյուններ և ցուցանմուշներ (Սայաթ-Նովա, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Գաբրիել Սունդուկյան, Կոմիտաս, Ալեքսանդր Շիրվանզադե, Պետրոս Ադամյան, Եղիշե Չարենց և այլն)։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ուղեցույց, 2009, ISBN 978-99930-60-86-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 198