Հայաստանի Հանրապետության տոներ և հիշատակի օրեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետությունում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են "Տոների և հիշատակի օրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին:
Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը`
| Ամանոր և Ծննդյան տոներ` | դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) | ոչ աշխատանքային oրեր |
| Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` | հունվարի 7-ին | ոչ աշխատանքային oր |
| Բանակի օր | հունվարի 28 | ոչ աշխատանքային oր |
| Մայրենի լեզվի օր` | փետրվարի 21-ին | |
| Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր | փետրվարի 28-ին | |
| Կանանց տոն | մարտի 8 | ոչ աշխատանքային oր |
| Երգիծանքի և հումորի օր | ապրիլի 1 | |
| Մայրության և գեղեցկության տոն | ապրիլի 7 | |
| Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր | ապրիլի 24 | ոչ աշխատանքային oր |
| Աշխատանքի օր | մայիսի 1 | ոչ աշխատանքային oր |
| Երկրապահի օր | մայիսի 8 | |
| Հաղթանակի և խաղաղության տոն | Մայիսի 9 | ոչ աշխատանքային oր |
| Ընտանիքի օր | Մայիսի 15 | |
| Հանրապետության տոն | մայիսի 28 | ոչ աշխատանքային oր |
| Երեխաների իրավունքների պաշտպանության օր | հունիսի 1 | |
| Բռնադատվածների հիշատակի օր | հունիսի 14 | |
| Դատախազության աշխատակցի օր | հուլիսի 1 | |
| Սահմանադրության օր | հուլիսի 5 | ոչ աշխատանքային oր |
| Շինարարի օր | Օգոստոսի 11 | |
| Գիտելիքի և դպրության օր | սեպտեմբերի 1 | |
| Անկախության տոն | սեպտեմբերի 21 | ոչ աշխատանքային oր |
| Ուսուցչի օր | հոկտեմբերի 5 | |
| Թարգմանչաց տոն | Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը | |
| Տեղական ինքնակառավարման օր | նոյեմբերի 10 | |
| Երկրաշարժի զոհերի հիշատակի օր | դեկտեմբերի 7 | |
| Թադեվոս և Բարդուղիմեոս սրբերի օրն է: | դեկտեմբերի 13 | |
| Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր | Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը | |
| Սուրբ Էջմիածնի տոն | Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը |
Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: