Հայաստանի Հանրապետության շքանշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության շքանշաններ, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների տեսակ։ Հիմնադրվել են 1994 թ. «Պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին), վերասահմանվել են 2014 թ. «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության շքանշաններով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր։

Հայաստանի Հանրապետության շքանշանները հիմնվում են օրենքով` Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար։

Հայաստանի Հանրապետության շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքի շքանշան
Փառքի շքանշան Տիգրան Մեծի շքանշան «Մարտական խաչ» I աստիճանի շքանշան


«Մարտական խաչ» II աստիճանի շքանշան Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Պատվո շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան

Կարդացե՛ք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]