Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
«Առաջին ալիք»
Public Television of Armenia.svg
Տեսակը հեռուստաընկերություն
Ոճ ՊՓԲԸ
Հիմնադրվել է 1955 թ. սեպտեմբերի 5
Հիմնադիր(ներ) ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդ
Գլխամասերը Հայաստան Հայաստան
ԵրևանԵրևանՆորք, Գևորգ Հովսեփյանի 26
Գլխավոր անձինք Մարգարիտա Գրիգորյան (գործադիր տնօրեն)
Սպասարկվող տարածքը ՀայաստանՀայաստան
ԱրցախԱրցախ
Երկիրմիջազգային[1]
Արտադրանք մեդիա
Ծառայություններ հեռուստատեսություն, կայքեր
Զուտ շահույթ Armenian dram sign.svg 134,063 մլն. (2011)[2]
Ստորաբաժանումները Առաջին ալիք
Համահայկական ալիք
Սեփականատեր Հայաստանի Հանրապետություն
Վեբ-կայքը www.1tv.am


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հայաստան 1, ARMTV, Առաջին ալիք կամ Հ1) հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին։ Հայաստանի ամենադիտվող հեռուստաալիքներից է։[3] Առաջին ալիքի ներկայիս գործադիր տնօրենն է Մարգարիտա Գրիգորյանը։[4] Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը եթերային հեռարձակմամբ կազմում է մոտ 3,3 միլիոն մարդ։

Պատմություն[խմբագրել]

Հայաստանի հեռուստատեսությունը հիմնվել է 1955 թ. սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ Գերագորյն Խորհրդի որոշմամբ։ Առաջին եթերը կայացավ 1956 թ. նոյեմբեևրի 29-ին՝ սկիզբ դրված կանոնավոր հաղորդումները եթեր տրվեցին շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ 2 ժամով։ Պաշտոնապես գրանցում է ստացել միայն 1957 թ. փետրվարի 9-ին, երբ սկսվեց պարբերական հեռարձակումը։ Առաջին լրատվական թողարկումը «Շաբաթվա նորություններ» անվանումով հեռարձակվել է 1957 թ. օգոստոսի 6-ին։ Հաղորդումը թողարկվում էր շաբաթական մեկ անգամ, որը պարբերական չէր։ Միայն 1958-ի փետրվարից հեռուստաալիքի լրատվական թողարկումը՝ «Նորություններ» անվամբ, դարձավ պարբերական։ Նույն թվականին էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը։ 1957 թ. հոկտեմբերի 13-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից ձևակերպվեց Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն։ 1970-ականներին Հայկական հեռուստաալիքի տիրույթը դուրս եկավ Երևանի սահմաններից։ Առաջին հաղորդումները մայրաքաղաքից դուրս հեռարձակվեցին Կապանում, Քաջարանում, Սիսիանում, ավելի ուշ՝ նաև Ղուկասյանում և Ամասիայում։ 1973 թ. մարտին սկսվեցին սև-սպիտակից գույնավոր հեռուստաեթերի անցնելու պատրաստությունները, և նույն թվականի մայիսի 1-ին Հ1-ը առաջին անգամ եթեր դուրս եկավ գունավոր հեռարձակմամբ, ցուցադրելով Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Մայիսի 1-ի կապակցությամբ շքերթը։ Արդեն 1978 թվականին հաղորդումների կեսը գունավոր էին։ 1977 թ. նոյեմբերին հեռուստաալիքը սկսեց հեռարձակումը Երևանի նորակառույց հեռուստաաշտարակից, որն ունի 311,7 մետր բարձրություն, «Օրբիտա-2» արբանյակի շնորհիվ։

1990-ականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից։ Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդումները։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990թ. վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվականը» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց ծնվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան։

1996 թվականից Հ1-ը Hot Bird արբանյակից սկսեց հեռարձակվել Եվրապայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2000 թ.-ից նաև Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 1999թ.-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության և իտալական «Տելեսպազիո» ընկերության միջև կնքված պայմանագրով։ Ներկայում Հանրային Հեռուստաընկերության միջազգային «Հայաստան 1» արբանյակային հեռուստաալիքը հեռարձակվում է ողջ աշխարհում։[5] Իսկ ահա 2000թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց Հանրային հեռուստաընկերության՝ «Հ1» լոգոտիպով։ Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչև 2005թ. հունվարի 1-ը բոլոր հաղորդումները և ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով։ Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետև՝ սերիալները։

2005 թվականի հուլիսի 7-8-ը Դուբրովնիկում տեղի ունեցած Եվրոպական հեռարձակողների միության 56-րդ գլխավոր համագումարում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որի արդյունքում 2006 թ.-ից Հայաստանը սկսել է մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։[6] 2007-ին ստեղծվեց Հանրային հեռուստաընկերության երկրորդ՝ Արարատ հեռուստաալիքը, որը սակայն դադարեցրեց իր գործունեությունը 2010 թվականին, զիջելով իր եթերային ալիքը Շողակաթ հեռուստաալիքին։[7]

Հաղորդումներ[խմբագրել]

Լրատվական
  • Հայլուր
  • Կիրակնօրյա Հայլուր
  • Ինդեքս
Վերլուծական
  • Կարծիք
  • Հրապարակում
  • Եվրոպական բանաձև
  • Հարցազրույց
  • Տեսանկյուն
Հասարակական
  • Ազատ գոտի
  • Կարոտ
  • Հատուկ ռեպորտաժ
  • Մերոնք
  • Դատական ժամ
  • Բարի Գալուստ Արցախ
  • Կյանքի կարուսել
  • Ճառագայթ
  • Սպասիր ինձ
Ժամանցային
  • Առավոտ լուսո
  • Ռուբիկոն
  • Երաժշտական փոստարկղ
  • Բարի ախորժակ
  • Ծիծաղի տուն
  • Օտար ամայի ճամփեքի վրա
  • 2 աստղ
  • Երգ երգոց
  • Դեպի կինո
  • Գտնված երազ
  • Թոփ 10
  • Իմ տաղանդավոր ընտանիքը
  • Հեռուստաթատրոն
  • Ազատ գոտի
Գիտամատչելի
  • Հայ ասպետ
  • Տիգրանի մոլորակը
  • Առողջության երաշխիք
  • Ինչո՞ւ է աղմկում անցյալը
  • Հայոց հարց
Մարզական
  • Լրացուցիչ ժամանակ
  • Հայ Էստրիմ
  • Ֆուտբոլ Առաջինի եթերում
  • Շախմատ-64
  • Շախմատի աշխարհ
Մշակութային
  • Մշակութային հայացք
  • Հայաստանի ճամփեքով
  • Պատմության վկաները

Մանկապատանեական

  • Արևիկ
  • Գժուկ

Ռազմական

  • Զինուժ
  • 02
Հ1-ի կողմից արտադրված հեռուստասերիալներ
  • Հանուն սիրո
  • Աննա
  • Հրեշտակների դպրոց
  • Սպանված աղավնին
  • Արտիստ
  • Գեներալի աղջիկը
  • Խաչագողի հիշատակարանը

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]