Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ (29 Դեկտեմբերի 2008) |
| Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակիա րտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը, հանրապետության մի քանի տասնյակ ուսանողական, երիտասարդական կառույցների միավորող, հանրապետության խոշորագույն երիտասարդական կազմակերպություններիցէ[փա՞ստ]: Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը հիմնադրվել է 1997 թվականին: Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ և Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության նախագահող կառույց:
[խմբագրել] ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում սկիզբ առած ժողովրդավարական գործընթացների կարևորագույն փուլերից մեկն էր հանդիսանում հասարակական, քաղաքական կազմակերպությունների` որպես ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտների, ստեղծումն ու զարգացումը: Այս շարժման առաջամարտիկներն էին երիտասարդական կազմակերպությունները: 1997թ.-ի հուլիսին տեղի ունեցած Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի (ՀԵԱԽ) առաջին հիմնադիր համագումարով հաստատեց կազմակերպության կանոնադրությունը և ընտրեց ղեկավար մարմիններ: Նույն թվականի դեկտեմբերին կազմակերպությունը գրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում: Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է հովանոց կազմակերպություն անդամակցող ավելի քան 60 երիտասարդական ՀԿ-ների, ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների և քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի համար: Սկսած 2002թ.-ից ՀԵԱԽ-ը հանդիսանում է Եվրոպական Երիտասարդական Ֆորումի թեկնածու, ապա լիիրավ անդամ, իսկ 2005թ.-ից` Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության անդամ կազմակերպություն: Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության նախագահող երկիր: Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի բարձրագույն ղեկավար մարմինը` Համագումարն է: Այն իր հերթական նիստերը գումարում է երկու տարին մեկ անգամ: Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում մշտապես գործող հիմնական ղեկավար մարմինը` նախագահությունն է, որի անդամներ են հանդիսանում նաև նախագահը, փոխնախագահը և գլխավոր քարտուղարը:
Կազմակերպության գլխավոր նպատակներից են աջակցել`
• ՀՀ հզորացմանն ու ամրապնդմանը • ՀՀ-ում ժողովրդավարության խորացմանը, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը, • ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը, • Ազգային խնդիրների լուծման գործընթացում երիտասարդության մասնակցության ակտիվացմանը, • Մարդու, մասնավորապես երեխայի, պատանու, երիտասարդի իրավունքների պաշտպանության գաղափարի տարածմանը, • Երիտասարդական կազմակերպությունների փոխհամագործակցությանն ու օգնությանը:
Կազմակերպության առաջնահերթ խնդիրներից են`
• պաշտպանել ՀՀ-ում և նրանից դուրս ապրող բոլոր հայ երիտասարդների իրավունքներն ու օրինական շահերը, • կապեր հաստատել տարածաշրջանային, տարածքային և միջազգային երիտասարդական կառույցների հետ` նպաստելով ՀՀ-ում երիտասարդական կազմակերպությունների անդամակցությանը վերջիններիս, • օժանդակել երիտասարդական կազմակերպություննրի կողմից համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի անցկացմանը, • Նպաստել գիտության և կրթության` որպես առաջնային ոլորտի, զարգացմանը, ոչ ֆորմալ կրթության համակարգերի ներդրմանը, ինչպես նաև երիտասարդական կադրերի պատրաստմանը,
• Մասնակցել ազգային, տարածաշրջանային և միջազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
ՀԵԱԽ-ը ցուցաբերում է իր աջակցությունը անդամ-կազմակերպություններին, Ուսանողական Խորհուրդներին և երիտասարդական կառույցներին բազմաբնույթ երիտասարդական ծրագրեր իրականացնելու գործում: Վերջինիս վառ օրինակներից մեկն է վերջերս իրականացված «Ամառային ճամբար 2007» ուսանողական միջազգային ֆորումը:
ՀԵԱԽ գործունեության գերակայություններից մեկն է արտաքին հարաբերությունների ոլորտը: 1998թ.-ից սկսեցին հստակ քայլեր ձեռնարկվել եվրոպական կարևրագույն կառույցների հետ կապ հաստատելու և համագործակցելու ուղղությամբ: Սա հանգեցրեց կայուն գործնական փոխհարաբերությունների, որոնք ներկայումս ևս շարունակվում են բավականին արդյունավետ կերպով:
Հաստատված կապերի և տեղեկատվության հավաքագրման շնորհիվ բավականին լայն հնարավորություններ են ստեղծված ապահովելու համար հայ երիտասարդության մասնակցությունը մի շարք միջազգային կրթական-ուսուցողական ծրագրերում:
Ներկայումս ՀԵԱԽ-ը ակտիվորեն համագործակցում է ՀՀ Խորհրդարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Մշակույթի Նախարարության, Սպորտի և Երիտասարդության հարցերով Նախարարության, Եվրոխորհրդի Երիտասարդական վարչության, Համահայկական Երիտասարդական Հիմնադրամի, Եվրոպական Երիտասարդական Ֆորումի, Եվրոխորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացչության, Միջազգային Զարգացման Կանադական Գործակալության հետ:
ՀԵԱԽ-ի կողմից մինչ այժմ իրականացվել են մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր: Վերջիններից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում `
«Ինֆորմացիոն աջակցում ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին» «Մարզերի երիտասարդությունը 21-րդ դարում» «Երիտասարդական քաղաքականություն, միջազգային համագործակցություն և կոնֆլիկտների լուծում» «Երիտասարդական ՀԿ-ների դերը հանրային քաղաքականության ոլորտում» «Երիտասարդական հետազոտությունների կազմակերպում» ծրագրերը, սեմինարներն ու թրեյնինգները:
2006թ.-ից ՀԵԱԽ նախագահն է Արամ Սուքիասյանը: