Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փյունիկի ֆուտբոլիստները նշում են իրենց հաղթանակը։
«Հայաստանի Անկախության Գավաթ 2009ը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի 18-րդ խաղարկությունն է։ Այն սկսվել է 2009 թվականի մարտի 17-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 9-ին։[1]
2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցել է միայն 8 թիմ, որոնք պայքարի մեջ են մտել 1/4 եզրափակիչից։[2] Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով,[3] և միայն մասնակցել են բարձրագույն խմբի թիմերը։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկում էր Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը` ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ։[4] Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ` գավաթի հաղթող հռչակվեց Երևանի «Փյունիկը», որը իր պատմության ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, 2009 թվականի Հայաստանի Անկախության Գավաթին նվաճած թիմը իրավունք է ստանում մասնակցել 2009-10 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային, այն սկսելով որակավորման 2-րդ փուլից։ Բայց քանի որ գավաթի հաղթող` Երևանի «Փյունիկը» արդեն նվաճել էր 2009-10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունք, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքը անցավ «Բանանցին», որը սակայն գավաթի եզրափակիչը պարտվելու պատճառով հարկադրված եղավ այն սկսել 1-ին փուլից։[5]
- 1/4 եզրափակիչները տեղի են ունեցել մարտի 17/18-ին և ապրիլի 7/8-ին։[1]
- 1/2 եզրափակիչները տեղի են ունեցել ապրիլի 14/15-ին և 21/22-ին։[1]
| Թիմ 1 |
Ամբողջական արդյունք |
Թիմ 2 |
1-ին խաղ |
2-րդ խաղ |
Ուլիս  |
1 - 4 |
Փյունիկ |
1 - 3 |
0 - 1 |
Միկա  |
3 - 5 |
Բանանց |
1 - 1 |
2 - 4 |
- Եզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 9-ին։[1]
- 9-ը ֆուտբոլիստ դարձան 2-ական գոլի հեղինակ։[1]
[խմբագրել] Արտաքին հղումներ