Հայանտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայանտառ, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսությունների համակարգը ղեկավարող կազմակերպություն (մինչև 1995 թվականը «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում)։ Կազմակերպվել է 1988 թվականին՝ անտառային տնտեսության պետական կոմիտեի (1966 թ.) հիման վրա (1952-1966 թվականներին՝ Հայաստանի անտառտնտեսության վարչություն)։ Հիմնական խնդիրներն են. անտառտնտեսվարման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակումը, անտառների պահպանության, վերականգնում և վերարտադրության (անտառտնկում, տնկարանային տնտեսության վարում, խնամք և այլն), հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային ֆոնդի հաշվառումը և կադաստրի վարումը (ներառյալ գենոֆոնդի, անտառհատումների ծավալների և ժամկետների որոշումը, անտառհատման և մթերման աշխատանքների, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը։

Հայանտառի կազմում կան 22 տարածքային անտառատնտեսություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։