Համիլկար Կաբրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Համիլկար Կաբրալ

Stamps of Germany (DDR) 1978, MiNr 2293.jpg
1978 թվականի նամականիշ Կաբրալի պատկերով

Ծնվել է Համիլկար Կաբրալ
Ծննդյան ամսաթիվ
Բաֆատա, Պորտուգալական Գվինեա
Մահացել է Մահվան ամսաթիվ
Կոնակրի, Գվինեա
Գրական անուն Զասսի Աբել
Մասնագիտություն Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ
Կրթություն Բարձրագույն գյուղատնտեսային ինստիտուտ Լիսաբոնում (Պորտուգալիա)

Կաբրալ Համիլկար (պորտ.՝ Amílcar Cabral), կեղծանունը՝ Աբել Զասսի (պորտ.՝ Abel Djassi, սեպտեմբերի 21, 1924հունվարի 20, 1973)), Գվինեա Բիսաուի և Կանաչ Հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գվինեայի և Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆրիկյան կուսակցության (որը 1963 թվականից գլխավորել է պորտուգալական գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարը) հիմնադիրներից մեկն է (1956) և գլխավոր քարտուղարը։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր (1971

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 12-ին Բաֆատա քաղաքում (Պորտուգալական Գվինեա)։ Նրա հայրը՝ Վասկո Կաբրալը եղել է պաշտոնյա և պլանտատոր։ Իր որդուն նա անվանել է ի պատիվ Համիլկար Բարկայի՝ Հաննիբալի հոր։ Կարբալը ավարտել է Սան-Վիսենտի ճեմարանը և Լիսաբոնի Բարձրագույն գյուղատնտեսային ինստիտուտը։ Նա հարգանքով էր վերաբերվում պորտուգալական մշակույթին, ասում էր․

Aquote1.png Պորտուգալերենը ամենալավն է, ինչ մեզ թողել են պորտուգալացիները։ Aquote2.png

1948 թվականին նա միանում է ազգային-ազատագրական շարժմանը պորտուգալական գաղութարարների դեմ։ 1956 թվականին նա առաջնորդեց Աֆրիկայի՝ Գվինեայի և Կանաչ հրվանդանի անկախության կուսակցությունը։ 1963 թվականի հունվարից նա ներկայանում է Հեղափոխական ժողովրդական զինված ուժերի ռազմական խորհրդի նախագահ։

1972 թվականի դեկտեմբերին նա Գերագույն խորհրդի նախագահ Գեորգաձեի հետ Ժամանեց Ղրիմ՝ ԽՍՀՄ-ի ստեղծման 50-ամյակին։

1973 թվականի հունվարի 20-ին՝ մոտ ժամը 23։00-ին, երբ Կաբրալը վերադառնում էր տուն Կոնակրիի (Գվինեա) լեհական դեսպանատանը կայացած հանդիպումից հետո, նա իր կնոջ և մի քանի աշխատակիցների հետ ձերբակալվում է գաղութարարների գործակալների կողմից։ Կաբրալին սպանում են՝ կրակելով գլխին, իսկ մյուս ձերբակալվածներին ուղարկում են Բիսաու քաղաք։

Գրականություն[խմբագրել]

  • Игнатьев O.K. Амилкар Кабрал — сын Африки. М., 1975.
  • Игнатьев O.K. Амилкар Кабрал — сын Африки. М., 1975.
  • Хазанов, Анатолий Михайлович «Поколение Кабрала»։ путь в революцию // Новая и новейшая история. 2012. № 3. С. 159-184.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png