Համիդիե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համիդիե, քրդերից կազմված անկանոն հեծելագնդեր Օսմանյան կայսրությունում։ Կազմակերպել և իր անունով կոչել է թուրքական սուլթան Աբդուլ Համիդ II-ը, 1891-ին։ Համիդիե միավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել են հայերի ազատագրական շարժումները ճնշելու, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդեր կազմակերպելու, հնարավոր պատերազմի դեպքում՝ ռուսական զորքերի դեմ կռվելու համար։ Համիդիեի հրամանատարներն ու զինվորները թուրքական կառավարությունից ստացել են ռոճիկ, զինամթերք։ Համիդիեի միջոցով սուլթանը կազմակերպել է 1895-96-ի հայկական կոտորածները։ 1915-ին Համիդիեն մասնակցել է Հայոց Ցեղասպանությանը։
|
|
||
|---|---|---|
| Նախադրյալ | Արևելյան հարց (Հայկական հարց) | Պանթյուրքիզմ | Առաջին համաշխարհային պատերազմ | Օսմանյան կայսրության անկում |
|
| Իրադարձություններ(1884—1922) | Համիդյան կոտորածներ (Սասունի հերոսամարտ (1894) • Էրզրումի ջարդեր) • Բանկ Օտոմանի գրավում • Երիտթուրքական հեղափոխություն • Ադանայի կոտորած • Կարմիր կիրակի • Տեղահանություն • Նեմեսիս գործողություն • Սմիռնայի մեծ հրդեհ | |
| Կազմակերպում և մասնակիցներ | Աբդուլ Համիդ Բ • Համիդիե • Երիտասարդ Թուրքեր (Թալեաթ փաշա • Ջեմալ փաշա • Էնվեր փաշա) • Մուստաֆա Քեմալ Աթաթուրք | |
| Դիմադրություն | Հայդուկ • Սասուն (1894) • Զեյթուն (1895) • Սասուն (1904) • Սասուն (1915) • Վան • Մուշ • Մուսալեռ • Ուրֆա • Շապին Կարահիսար | |
| Իրավական պատասխանատվություն | Ցեղասպանություն • Ճանաչում • Ժխտում • Ռազմական հանցագործություն • Ռազմական տրիբունալ | |
| Հիշատակ | Արվեստում • Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր • Ծիծեռնակաբերդ | |
| Կապված թեմաներ | Սփյուռք • Ասորիների Ցեղասպանություն • Պոնտոսի հույների ցեղասպանություն • Արևմտյան Հայաստան • Հայ ազատագրական շարժում | |
| Պորտալ | ||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |