Համդալլահ Ղազվինի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համդալլահ Ղազվինի (1281-1349/50 թթ.; պարսկ.՝ حمدالله مستوفی) պարսիկ մատենագիր։ Ղազվին քաղաքի և շրջակայքի տնտեսական կառավարիչ մոնղոլական իլխանությունում։ Գրել է տարբեր բնույթի ստեղծագործություններ։ 1340-ին ավարտած «Սրտերի զվարճությունը» պատմաաշխարհագրական ստվար աշխատությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև Հայաստանի XIII-XIV դդ. տնտեսության և աշխարհագրության ուսումնասիրության համար։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |