Համբուրգի աստղադիտարան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Համբուրգի աստղադիտարան | |||||
| Կոդ | 029 և 516 | ||||
|---|---|---|---|---|---|
| Բնօրինակ անվանում | Hamburger Sternwarte | ||||
| Վայր | Բերգդորֆ, Գերմանիա | ||||
|
Կոորդինատներ
|
|
||||
| Հիմնադրվել է՝ | 1802 | ||||
| Կայքէջ Պաշտոնական կայք |
|||||
|
|||||
Համբուրգի աստղադիտարան (գերմ.՝ Hamburger Sternwarte, կոդերը` «029» և «516»), աստղադիտարան է Գերմանիայում, պատկանում է Համբուրգի համալսարանին: Աստղադիտարանը տեղակայված է Բերգդորֆ քաղաքում:
Աստղադիտարանի պատմությունը [խմբագրել]
Իսկզբանե աստղադիտարանը տեղաբաշխված էր Միլլենտորում: Շինարարությունը ավարտվել էր 1802 թվականին: 1825 թվականին աստղադիտարանը տեղափոխեցին քաղաքի պարսպի վրա գտնվող շինություն: 1830 թվականին աստղադիտարանի ղեկավար դարձավ Կարլ Ռյումկերը: Ավելի ու ավելի շատացող փոշու աղտոտման և դիտարկման պայմանների վատթարացման պատճառով, 1906 թվականին ընդունվեց որոշում տեղափոխել աստղադիտարանը Բերգդորֆ: 1909 թվականին առաջին աստղագիտական գործիքները տեղափոխվեցին այնտեղ, և 1912 թվականին նոր աստղադիտարանը պաշտոնապես բացվեց: