Համբիկ Սասունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբիկ Սասունյան
անգլ.՝ Hampig Sassounian
Ծնվել էհունվարի 1, 1963(1963-01-01) (61 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան

Համբիկ Սասունյան (հունվարի 1, 1963(1963-01-01), Բեյրութ, Լիբանան), «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։

1982 թվականի հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը՝ որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի[1][2]։ 2013 թվականի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը[3][4]։ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին. նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Այս անգամ հայցի բավարարումը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այդ որոշումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Metropolitan News-Enterprise
  2. Քրեական գործ 182 СА3d 361. Կալիֆորնիա նահանգը ընդդեմ Սասունյանի
  3. «Համբիկ Սասունեանի ներման դիմումը մերժուեցաւ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Beverly Hills Courier, Օգոստոսի 5 2010(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]