Համացանցային խարդախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտերնետային խարդախությունը ( նաև Նիգերիական նամակներ, «խարդախություն 4-1-9», «Նիգերիական խարդախություն», «Աֆրիկյան նամակներ») խաբեության տարածված ձև է, որի ծագումը կապված է Նիգերիայի հետ, իսկ 419 անվանումը՝ Նիգերիայի քրեական օրենսգրքում այդ խաբեությունը պատժող օրենքի հետ։

Պատմությունը[խմբագրել]

Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և ինտերնետի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ տվյալ մարդը (պոտենցիալ զոհը) աֆրիկյան որևէ երկրում հսկայական ժառանգություն է ստացել։ Ձեռք բերելով զոհի վստահությունը, հետագայում, իբր թղթերի ձևակերպման փաստաբանական ծառայությունների համար պահանջվում է գումար։ [1] 2002 թվականին Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների տվյալներով այսպիսի խարդախությունների տարեկան եկամուտը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար։ [2]

Նամակի օրինակ[խմբագրել]

Նիգերիական նամակի օրինակ, իբր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին դիկտատոր Մոբուտուի նախկին կնոջից (կրճատումներով)։

Dear friend,

I am Mrs. Sese-seko widow of late President Mobutu Sese-seko of Zaire, now known as Democratic Republic of Congo (DRC). I am moved to write you this letter. This was in confidence considering my present circumstance and situation. I escaped along with my husband and two of our sons Alfred and Basher out of Democratic Republic of Congo (DRC) to Abidjan, Cote d’ivoire where my family and I settled, while we later moved to settled in Morroco where my husband later died of cancer disease.
I have deposited the sum Eighteen Million United State Dollars (US$18,000,000,00.) With a security company for safe keeping. What I want you to do is to indicate your interest that you can assist us in receiving the money on our behalf, so that I can introduce you to my son (Alfred) who has the out modalities for the claim of the said funds. I want you to assist in investing this money, but I will not want my identity revealed. I will also want to acquire real/landed properties and stock in multi-national companies and to engage in other safe and non-speculative investments as advise by your good self.
Yours sincerely,
Mrs. Mariam M. Seseseko.

Խարդախության զոհերը Հայաստանում[խմբագրել]

  • 2010 թ. մայիսին Արտաշատի մի բնակիչ, ենթարկվելով աֆրիկյան Տոգո պետությունից եկած նամակին, խարդախության զոհ է դառնում՝ փոխանցելով 250 ԱՄՆ դոլար։[3]

Հետևանքները` մահվան ելքով[խմբագրել]

Ինտերնետային խարդախությունը որոշակի դեպքերում ողբերգական հետևանքներ է ունեցել։

  • 1995-ի հունիսին մի ամերիկացի սպանվել է Լագոսում (Նիգերիա), փորձելով հետ խլել իր կորցրած գումարը։[4].
  • 2003-ի փետրվարին Չեխիայի մի քաղաքացի սպանվել է նիգերիացի դիպլոմատի գնդակից, որին համարում էր խարդախության պատասխանատու։[5].
  • 2004-ի հունվարին Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի՝ չդիմանալով ստրեսին՝ ինքնասպանություն է գործել։[6].
  • 2004-ի դեկտեմբերին Հունաստանի՝ խարդախության զոհ քաղաքացին առևանգվել է և տարվել Հարավային Աֆրիկա։ Պահանջվել է փրկագին, որից հետո, չստանալով այն, ենթարկվել է կտտանքների և սպանվել։ [7].

Պայքարը[խմբագրել]

Գոյություն ունի կազմակերպված պայքար՝ այս խարդախությունների դեմ, նպատակ ունենալով ժամանակ և գումար խլել խարդախներից։ Ըստ տվյալների՝ խարդախությունները կատարվում են հիմնականում աֆրիկյան ինտերնետ-բարերում։ Այսպիսով, կեղծ պատասխաններով զբաղեցնելով խարդախներին, որոնք էլ վճարում են ինտերնետ-սրճարանների գինը։ Ներկայումս այսպիսի կազմակերպություններ կան աշխարհի շատ երկրներում։ [8]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]