Համացանցային գովազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտերնետային գովազդը դա գովազդի մի տեսակ է, որը իրականավցում է վիրտուալ տարածությունում և ազդում է թիրախային սպառողների վրա: Մնացած առումներով այն հետապնդում է նույն նպատակները և օգտագործում է նույն գործիքները, ինչ ավանդական գովազդը:

Հիմա շատ կազմակերպություններ հրաժարվում են ավանդական գովազդից: Գործավարները` հիմնականում փոքր և միջին բիզնեսի, գնահատեցին ինտերնետային գովազդների առավելությունները: Ամենակարևոր առավելությունն այն է, որ այստեղ հնարավոր է կոնկրետ նշել թիրախային լսարանը: Մեր օրերում գովազդի շուկայում ինտերնետային գովազդը ամենաարագ զարգացող սեգմենտն է:

Բովանդակություն

[խմբագրել]

Նպատակները

Ինտերնետային գովազդն ուղղված է թիրախային լսարանին: Թիրախային է համարվում այն լսարանը, որը ներառում է որոշակի ծառայությունների, ապրանքների առաջարկներով հավանական հետաքրքվողներին:

Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական` մարքեթինգային գործառույթների իրականացում: Իրականացվող մարքեթինգային գործառույթների տեսակն էլ մեծապես կախված է գովազդի բովանդակային և պատճառահետևանքային հենքից` իրազեկում, իրացում կամ հիշեցում: Իրազեկող կամ տեղեկացնող գովազդը պատմում է շուկում նոր ապրանքի հայտնվելու կամ արդեն գոյություն ունեցողի նորությունների մասին: Իրացնող գովազդըմիտված է շուկայում մրցակից ապրանքատեսակներից կամ ծառայություններից զատել և սպառողներին հրամցնել կոնկրետ ապրանք կամ ծառայություն: Այն միտված է սպառողական շուկայի ընդլայնմանը` գովազդի օգնությամբ նոր հաճախորդներ ներգրավելու օգնությամբ: Հիշեցնող գովազդը սպառողներին հիշեցնում է գովազդվող ապրանքի կամ ծառայության մասին:

[խմբագրել] Զարգացումը

Ամեն ինչ սկսվեց էլեկտրոնային փոստով տեքստային նամակներ ուղարկելով: Սկզբնական շրջանում ինտերնետ քչերն ունեին և հիմնականում դրանք այն մարդիկ էին, ովքեր անմիջականորեն կապված էին համակարգչային տեխնոլոգիաների հետ: Այդ իսկ պատճառով գովազդն էլ յուրհատուկ էր` ծրագրային ապահովումների, կայքերի և նմանատիպ գովազդ: Այլ ապրանքների գովազդի մասին խոսք չէր էլ գնում: Ժամանակի ընթացքում ինտերնետ օգտագործողները ավելանում էին և գովազդային նյութը ընդլայնվում էր: Բացի այդ ստեղծվեց բաններային գովազդը: 1990-ականներին կայքերի գովազդը բաններների միջոցով սկսեց բարգավաճել: Որոշվեցին բաններային գովազդի որոշ ստանդարտներ, որոնք օգտագործվում են մինչև այսօր: Ստեղծվեցին բազմաթիվ բաններային ցանցեր, որոնց միջոցով կարել էր արագ և հեշտությամբ փոխանակվել բաններներով: Իսկ 1990-ականների վերջում, երբ ինտերնետը արագ տարածվեց և կատարելագործվեցին որոնողական համակարգերը, առաջացավ ենթատեքստային գովազդը: Համարվում էր, որ դրա մշակողը Idealab ընկերության տնօրեն Բիլլ Գրոսսն էր, որը 1997թ. մտածեց գովազդային հղումներ վաճառել, որոնք ցուցադրվում էին որոնման արդյունքի հետ միաժամանակ: Այդպես գովազդային հաղորդակցությունը չէր տեսնում պատահական օգտագործողը, այլ հայտնվում էր միայն հարցման ենթատեքստում: Հենց ենթատեքստայի գովազդը բազմաթիվ որոնողական համակարգերի տվեց ռեսուրսներ, որոնց շնորհիվ դրանք գնալով հզորանում են: Ինտերնետային գովազդի զարգազման հաջորդ փուլը դարձավ սոցիալական ցանցերի և բլոգերի առաջացումը: Դրանց լսարանը զգալիորեն գերազանցեց որոնողական համակարգերի օգտագործողների քանակը: Դրանց մեջ էին մտնում բոլոր ակտիվ օգտագործողները, ովքեր ուզում էին իրենց վրա ուշադրություն գրավել և ստիպել մյուսներին իրենց լսել: Եվ այսպես առաջացավ սոցիալական մարքետինգը(SMO, SMM) (http://www.optimism.ru/agency/articles/720/ :

[խմբագրել] Առանձնահատկությունները

Ինտերնետային գովազդի առավելությունները որոշվում են հետևյալով`

• Ինտերնետին միացված են աշխարհի համակարգիչների մոտ 75%-ը: Միջազգային տեսանկյունից անտեսել նման շուկան անհնար է

• Ինտերնետն աշխատում է շաբաթվա մեջ 7 օր, օրը 24 ժամ: Այսինքն հնարավոր է առանց անմիջական մասնակցության և աշխատանքը դադարեցնելու պոտենցիալ սպառողներին ծանոթացնել նոր արտադրաներին կամ ծառայություններին

• Էլեկտրոնային խանութների միջոցով հնրավոր է իրականացնել ուղիղ վաճառք

• Հնարավոր է պոտենցիալ հաճախորդներից անմիջապես հետադարձ կամ ստանալ

• Ամենատարբերվող գիծն այն է, որ ի տարբերություն ռադիո և հեռուստագովազդների, ինտերնետն անմիջական է և զբաղեցնում է էկրանի միայն 9%-ը

• Շնորհիվ շուկայի թիրախավորման, ինտերնետում տեղեկություն որոնելիս, էկրանին հայտնվում են փնտրվող տեղեկությանը վերաբերվող բաններներ

• Հաճախ այցելվող էջերում տեղադրված գովազդների համար վճարը որոշվում է ըստ տվյալ էջի այցելության քանակի:

Այս ամենի կողքին հարկ է չմոռանալ նաև թերությունները`

• Համացանցից օգտվողների զգալի մասը կազմում են երիտասարդները` 15 տարեկան և փոքր, որոնք լիարժեք սպառողներ չեն

• Տեղեկատվության տարմացմանը զուգահեռ տեղի է ունենում ավելի արագ հնացում

• Մեր երկրի տնտեսությանը հատուկ է կապի ենթակառուցվածքի ցածր մակարդակ, որը ինտերնետ հասանելիության սահմանափակումների պատճառ է

• Անգամ տնտեսապես զարգացած երկրներում մուտքը ինտերնետ այնքան էլ մատչելի չէ, ինչը իջեցնում է հասանելիության մակարդակը բնակչույթան լայն շերտերում

• Համակարգչային տեխնիկայի սակավություն

• Էլ. բիզնեսը այնքան էլ զարգացած չէ, մանավանդ մեր երկրում

• Բոլոր երկրներում բացակայում է իրավական հենքը

• Տեղեկատվության պաշտպանության հարցերը լիովին լուծված չեն:

[խմբագրել] Տեսակները

Տեքստային և գրաֆիկական բաններներ: Կարող են օգտագործվել նաև Java և Flash տեխնոլոգիաներ (PopUp, PopUnder, RichMedia) և տեղադրվում են խոշոր պորտալներում, բարձր այցելություն ունեցող կայքերում: Բաններները ունեն ստանդարտ չափսեր, որոնք չափվում են պիքսելներով և տիպեր`

468x60 - ամբողջական չափսով բաններ (Full Banner)

392x72 - հեռակառավարման ուղղահայաց վահանակով ամբողջական չափսով բաններ (Full Banner with Vertical Navigation Bar)

234x60 - կես չափսով բաններ (Half Banner)

125x125- քառակուսի բաններ (Square Banner)

120x90 -կոճակ, տիպ 1 (Button #1)

120x60 - կոճակ, տիպ 2 (Button #2)

88x31 - միկրոկոճակ (Micro Button)

120x240-ուղղահայաց բաններ (Vertical Bunner)

Որոնողական օպտիմիզացիան ինտերնետում ամենաանմիջական և արդյունավետ գովազդի տեսակներից մեկն է, որի նպատակն է որոնման ժամանակ կայքի հայտնվելը ցուցակի առաջի տողերում: Արդյունավետության պատճառն այն է, որ կայք այցելում են նրանք, ովքեր արդեն հետքրքրված են կոկրետ ապրանքներով և ծառայություններով: Բացի այդ առաջատարի դիրքը ցանկում ավելի շատ է վստահություն առաջացնում հաճախորդների մոտ, քան ակնհայտ գովազդը:

Ենթատեքստային գովզդը փոխկապակցված է որոնողական օպտիմիզացիայի հետ և ունի նույն առավելությունները, որն է թիրախային լսարանի հետ անմիջական շփումը: Այն արտացոլվում է որոնման արդյունքների հետ, եթե օգտագործողը համապատասխան թեմայով հարցում է կատարում:

E-mail մարքեթինգը ինտերնետային գովազդի առաջի տեսակն է: Այսօր այն բոլորին չի հասնում և սպամ չի համարվում: Արդյունավետ e-mail մարքետինգը ենթադրում է, առաջին հերթին, ինքնակամ դրսևորում` օգտագործողն ինքն է ընտրում ստանալ, թե չստանալ այդ նամակը: Իսկ երկրորդ հերթին, ընտրելու հնարավորություն` քանի որ յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե իրեն ի՞նչ տեղեկություն է հետաքրքիր ստանալ:

Սոցիալական մարքեթինգը իրականացվում է բլոգերի, սոցիալական ցանցերի, թեմատիկ հաղորդագրությունների և ֆորումների միջոցով: Գովազդի այս տեսակը շատ արդյունավետ է , քանի որ ստեղծվում է վստահելի մթնոլորտ և արագ ետադարձ կապ:

[խմբագրել] Համակարգերը

Google AdWords-ը կայքերի ամենախոշոր ենթատեքստային համակարգն է` ապրանքների և ծառայությունների գովազդային ընկերությունների պլանավորման ամենահզոր գործիքներով: Գովազդատուներն ամբողջովին չեն օգտագործում այդ գործիքները: Իսկ խաղացողների մրցակցությնան շնորհիվ, գովազդային հայտարարությունների արժեքը բավականին ցածր է, որոշ դեպքերում` անվճար (Google AdWords):

AdBook-ը հայկական կոնտեքստային գովազդի Ինտերնետային ցանց է։ http://www.adbook.am/

Yandex.Direct-ը հանդիսանում է ԽՍՀՄ տարածքի ամենախոշոր ենթատեքստային համակարգը` շնորհիվ Yandex որոնողական մեքենայի հայտնիության մակարդակի: Այս համակարգի հիմնական առավելությունը ԽՍՀՄ տարածքով շուկայի աշխարհագրական թարգեթավորման հնարավորությունն է (http://www.metastudio.com.ua/ru/uslugi/sozdanie_i_reklama_veb-sajtov/internet-reklama/yandex_direct/):

Begun համակարգը չի համարվում դասական որոնողական համակարգ: Այն գովազդատուի գովազդային բլոկերը ցուց է տալիս այն կերպ, որ գովազդատուի ենթատեքստային բլոկի իմաստային բովանդակությունը համապատասխանի այն կայքի էջի բովանդակությանը, որի վրա ցուցադրվում է տվյալ բլոկը: Begun-ը նաև Rambler որոնման համակարգի արդյունքների հետ միասին ցուց է տալիս ենթատեքստային հայտարարություններ (http://www.metastudio.com.ua/ru/uslugi/sozdanie_i_reklama_veb-sajtov/internet-reklama/begun_poiskovaja_reklama/):

[խմբագրել] Արտաքին հղումներ

  • Романов А.А. Учебное пособие по дисциплине «Реклама. Интернет-реклама» / Московский международный институт эконометрики, информатики, финансов и права. - М.:, 2003. – 168 с. (ռուս.)
  • В.В.Теслюк. Информационные технологии в рекламе. Учебно-методический комплекс по дисциплине «Информационные технологии в рекламе». СПб., 2006. (ռուս.)
  • http://www.metastudio.com.ua/ru/uslugi/sozdanie_i_reklama_veb-sajtov/internet-reklama/ (ռուս.)