Հմայակ Մելիք-Աղամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Մելիք-Աղամիրյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17 (29), 1887[1]
ԾննդավայրՆորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 21, 1986(1986-12-21)[2] (99 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳրենոբլի համալսարան (1913)[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1954)
Մասնագիտությունքիմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ
ԱշխատավայրՎանաձորի քիմիական գործարան[1]

Հմայակ Ռոստոմի Մելիք-Աղամիրյան (հոկտեմբերի 17 (29), 1887[1], Նորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 21, 1986(1986-12-21)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, ճարտարագետ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1954)։ Եղել է Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հոկտեմբերի 29-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Նորաշենիկ գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզում)։

Ավարտել է Գրենոբլի համալսարանը (1913)։ Մասնակցել է Երևանի ձեթօճառ գործարանի (1923-1928), Կիրովականի քիմիական կոմբինատի (1928-1934 թվականներին՝ տեխնիկական տնօրեն), Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի (1934-1937 թվականներին՝ տեխնիկական տնօրեն) հիմնադրմանը, միաժամանակ դասախոսել է ԵՊԻ-ում։ 1935-1937 թվականներին եղել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1946 թվականից աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում, 1957 թվականից՝ Երևանի լեռնամետալուրգիական ԳՀԻ-ում։

Զբաղվել է բազալտների թրծման և ձուլման ուսումնասիրությամբ։

Անհիմն բռնադատվել է (1937-1944), արդարացվել 1954 թվականին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերմափոխանցումը հանքաջերմային էլեկտրական վառարանում։ Երևան, 1967։
  • Рождение завода, Ереван, 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 386.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386