Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Հիմնադրված է1923
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ, ՀՀ ԱՆ Արտո Ալեքսանյանի անվան գիտահետազոտական ինստիտուտ, հիմնադրվել է 1923 թվականին։ Մինչև 1940 թվականը կոչվել է տրոպիկական ինստիտուտ, 1940-1955 թվականներին՝ մալարիայի և բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտ, 1955 թվականին միավորվել է համաճարակագիտության, մանրէաբանության և հիգիենայի ինստիտուտի հետ (հիմնադրված 1930) և մինչև 1971 թվականը անվանվել համաճարակագիտության և հիգիենայի ինստիտուտ։ Ինստիտուտն ընդգրկում է համաճարակաբանության, վիրուսային վարակիչ հիվանդությունների (էլեկտրոնային մանրադիտակային խմբով), մակաբուծաբանության և տրոպիկական հիվանդությունների, վարակազերծման և ախտահանման, վարակիչ հիվանդությունների հարուցիչների էկոլոգիայի, իմունաբանության, մանրէաբանության լաբորատորիաները։ 1930-1960 թվականներին գործել է արտադրական բաժին, որը բավարարել է կանխարգելիչ և ախտորոշիչ պատրաստուկների (վակցինաներ, բնական ծաղիկի դետրիտ, կատաղության պատվաստանյութ, շիճուկներ, ֆագեր) պահանջարկը Հայաստանում։ Սկզբնական շրջանում ինստիտուտում զբաղվել են մալարիայի, բնական ծաղիկի, խոլերայի, հետադարձ և բծավոր տիֆերի, լեյշմանիոզների, ներկայումս՝ որովայնային տիֆի, սուր աղիքային վարակիչ այլ հիվանդությունների, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կապույտ հազի, կարմրուկի, հելմինթոզների և գրիպի ախտորոշման, կանխարգելման և պայքարի միջոցառումների մշակման հարցերով։ Հրատարակել է գիտական աշխատանքների ժողովածուներ։

Ինստիտուտն ունի.

  • համաճարակագիտության բաժին, որի կազմի մեջ են մտնում աղիքային սուր վարակիչ հիվանդությունների լաբորատորիան՝ դեզինֆեկցիայի, դեզինսեկցիայի և դերատիզացիայի խմբերով, մանկական վարակիչ հիվանդությունների լաբորատորիան՝ էլեկտրոնային միկրոսկոպիայի խմբով։
  • Բժշկական պարազիտոլոգիայի բաժին, որն ունի պարազիտոլոգիայի լաբորատորիա՝ հելմինթոլոգիայի խմբով, և էնտոմոլոգիայի լաբորատորիա։

Գործում են նաև հետևյալ ինքնուրույն լաբորատորիաները.

  • հիվանդությունների,
  • իմունոլոգիայի և մանրէաբանության,
  • ընկերքային և աբորտային արյան հավաքման (բակտերիալոգիական խոհանոցով)։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի տնօրեններ են եղել Ն. Հակոբյանը, Խ. Արխիպյանցը, Մ. Քեշիշյանը, Ե. Կարապետյանը, Ք. Փիրումովը, Բ. Ավետիքյանը, Բ. Աստվածատրյանը, Ա. Գալստյանը, Մ. Մելիք-Քարամյանը, Ա. Ծատուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Գ. Պապովյանը, Ա. Զաքարյանը, Կ. Դեղձունյանը, Յու. Ալեքսանյանը, Գայանե Մելիք-Անդրեասյանը (2007 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ինստիտուտը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 94