Համակցված զինամթերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական ՌՊԳ-29 ռեակտիվ նռնականետի համակցված նռնակը

Համակցված զինամթերք, հրթիռահրետանային զինամթերքի տեսակ է, կրակային միջոցների խոցող տարրերի հատուկ կոնստրուկցիայով, որի դեպքում արկը կամ նռնակը բաղկացած են հերթական դասավորվածությամբ երկու մասից։ Արկի ծայրամասում տեղադրված լիցքը կոչվում է առաջնային, իսկ մյուսը՝ հիմնական։ Նշանակետին դիպչելիս սկզբում դետոնացվում է առաջնային լիցքը, դրանով իսկ ապահովելով թիրախի արտաքին զրահի խոցումը(նաև դինամիկ պաշտպանությունը), իսկ հիմնական լիցքը խոցում է զրահը ավելի մեծ խորությամբ և շարքից դուրս հանում տեխնիկան։ Այս տեսակի զինամթերքը հիմնականում նախատեսված է լավ պաշտպանված(ծանր զրահավորված) մարտական տեխնիկայի ոչնչացման համար, այնպիսին ինչպիսիք են՝ ժամանակակից հիմնական մարտական տանկերը, ռազմանավերը և այլ ծանր զրահատեխնիկա։

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություն[խմբագրել]