Համադարման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համադարման, համապարփակ միջոց բոլոր հիվանդությունները բուժելու համար: Հայերեն «համադարման» բառի լատինական հոմանիշն է «պանացեա» եզրը, որը ծագում է հունական դիցարանի բժշկության աստված Ասկլեպիոսի դուստր Պանակեա աստվածուհու անունից, ով կարող էր բուժել բոլոր հիվանդությունները: Միջնադարում ալքիմիկոսները կյանքի էլիքսիրի և փիլիսոփայական քարի հետ միասին փորձում էին նաև համադարման գտնել

Այժմ համադարման եզրը հիմնականում օգտագործվում է փոխաբերական իմաստով, նշանակելով մի ենթադրվող միջոց, որը կարող է լուծել (ոչ միայն բժշկան բնույթ ունեցող) բոլոր խնդիրները:

Համաձայն առասպելի, Կալիֆորնիայի Կոլորադոյի անապատում բնակվող Կահուիլյա հնդկացիական ցեղը օգտագործում էր Փղի ծառի կարմիր հյութը որպես բժշկական համարդարման:

Տես նաև [խմբագրել]