Հաճնի հայրենակցական ընդհանուր միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճնի հայրենակցական ընդհանուր միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածմայիսի 30, 1927
Գլխադասային գրասենյակՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ

Հաճնի հայրենակցական ընդհանուր միություն, հիմնվել է 1927 թ.-ի մայիսի 30-ին, ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Միավորել է տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։ Կենտրոնը Չիկագոն էր։ 1928 թ.-ից Մարսելում (Ֆրանսիա) հրատարակվող «Հաճն» ամսագիրը ճանաչվել է Հաճնի հայրենակցական ընդհանուր միության պաշտոնաթերթ։ 1933 թ.-ին միության կենտրոնը տեղափոխվել է Լոս Անջելես (այստեղ պաշտոնաթերթը վերահրատարակվել է «Նոր Հաճըն» անունով), ապա՝ Բուենոս Այրես (1940-ական թթ. սկզբին տարբեր երկրներում հաստատված 7065 հաճնցիներից 1601-ը բնակվում էր Հարավային Ամերիկայում), «Նոր Հաճընը» փոխադրվել է այնտեղ։ 1925 թ.-ի ներգաղթի ժամանակ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ թվով հաճնցիներ ներգաղթել են Հայաստան։ Հաճնի հայրենակցական ընդհանուր միության խնդրանքով 1958 թ.-ին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճըն քաղաքատիպ ավանը։ 1972-ին միության նախաձեռնությամբ Նոր Հաճընում կանգնեցվել է Հաճընի հերոսամարտին (1920) նվիրված հուշարձան (հեղինակ Ռաֆայել Իսրայելյան)։ Միությունը մասնաճյուղեր ունի Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի մի շարք քաղաքներում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 85