Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Հայաստանի համայնավարական կուսակցութիւն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԱռաջնորդԳուրգեն Հայկունի և Վահան Երեմյան
Հիմնադրվածնոյեմբեր 1917
Լուծարվածհունիս 1920
ԳաղափարախոսությունԿոմունիզմ
Մարքսիզմ-Լենինինիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ ձախ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
Թերթ«Կարմիր օրեր» (Թիֆլիս), «Կարմիր դրոշակ» (Մոսկվա)
Միջազգային պատկանելությունԽՄԿԿ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА, արմտ. հայ.՝ Հայաստանի համայնավարական կուսակցութիւն, ՀՀԿ) հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություն, որը հիմնվել է 1917 թվականի նոյեմբերին։ Գործել է մինչ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատված կոմունիստական կուսակցության ստեղծումը 1920 թվականի հունիսի 30-ին։

Ձևավորվել էր արտերկրայնության սկզբունքով՝ Արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելու նպատակով։ Հատուկ Արևմտյան Հայաստանի համար կոմկուս ստեղծելու գաղափարը պատկանում էր Թիֆլիսում աշխատող կոմունիստ հայերին, որոնք հիմնականում Արևմտյան Հայաստանից էին (Գ. Հայկունի, Հ. Հովսեփյան, Վ. Երեմյան, Մ. Սահակյան և ուրիշներ)։

ՀԿԿ ստեղծելու աշխատանքն սկսվել է 1917 թվականի նոյեմբերին։ Կազմվել է կոմիտե, աշխատանք ծավալել է Խորհրդային Ռուսաստանի կառավարության 1917 թվականի դեկտեմբերին ընդունած դեկրետն իրագործելու նպատակով անդամներն ուղարկվել է Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ, որտեղ դեռևս գտնվում էին ռուսական զորքերը. սկսվել է «Հայկական սոցիալիստական կարմիր բանակի» զորամասեր ստեղծելու համար կամավորների ցուցակագրումը։ Սակայն իր հիմնական նպատակը՝ չկարողացավ իրագործել։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Արմ. Հայաստանի գրաված տարածքներից ռուսական զորքերի հեռանալը ի չիք դարձրեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրագործումը և Արևմտյան Հայաստանում ՀԿԿ գործունեության ծավալումը։ Ավելին, 1918 թվականի մայիսին, Անդրկովկասում անկախ պետություններ առաջանալուց հետո, ՀԿԿ-ն հարկադրված հեռացել է Անդրկովկասից։ Կազմակերպության կենտրոնական կոմիտեն անցել է Հյուսիսային Կովկաս, իսկ 1919 թվականի սկզբին՝ Մոսկվա։ Կենտրոնական կոմիտեի անդամների հիմնական մասն աշխատել է Հայկական գործերի կոմիսարիատում։

1918-1920 թվականներին կուսակցությունը գուրծունեություն է ծավալել հայ գաղթականների շրջանում Հոկտեմբերյան հեղափոխության և խորհրդային իշխանության գաղափարները տարածելու ուղղությամբ։

ՀԿԿ անդամ Գուրգեն Հայկունին մասնակցել է Կոմունիստական ինտերնացիոնալի առաջին կոնգրեսին (1919 թվականի մարտ)։ Կազմակերպությունն ունեցել է իր պաշտոնաթերթը՝ «Կարմիր օրեր» (հրատարակվել է Թիֆլիսում, 1918 թվականի մարտից), որին հաջորդել է «Կարմիր դրոշակը»։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՀԿԿ շատ գործիչներ Խորհրդային Հայաստանում զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ։ Նրանց մեծ մասը հալածվել է 1930-ական թվականներին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ՀԿԿ ունեցել է 100-ից մինչև 1500 անդամ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]