Հաղարջենի Ախուրյանի
Հաղարջենի Ախուրյանի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ribes achurjani
| ||||||||||
|
Հաղարջենի Ախուրյանի (լատին․՝ Ribes achurjani), կոկռոշազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ տերևաթափ թուփ, որն ունի 0.5-0.7 մ բարձրություն։ Ընձյուղները կարմրագորշավուն են, զույգ փշերով։ Տերևները կանաչ են, երեք բլթականի։ 0.2-0.4 սմ տրամագծով պտուղները մանր գնդաձև են և կարմրավուն։ Ծաղիկները գտնվում են կարճ (1-2 սմ) ողկույզներում։ Մշակովի պայմաներում հասնում է մինչև 1 մետր բարձրության։ Լավ է տանում խուզումը և խիտ ճուղավորման շնորհիվ կարելի է խորհուրդ տալ ցածր եզրազարդ ստեղծելու համար։ Կարելի է օգտագործել ալպինարիաներում, քարապարտեզներում և ընդհանրապես ծաղկապարտերային ձևավորումներում։ Պիտանի է հիմնականում Հայկական ՍՍՀ-ի բարձր լեռնային և միջին գոտիների բնակավայրերի կանաչապատման համար, քանի որ ցածրադիր վայրերում տուժում է երաշտից և արեգակնային բարձր ճառագայթումից[1]։
Լավ խնամված պայմաններում կարող է հասնել 1 մ-ի։ Ցածր վայրերում լավ չի աճում։ Չորադիմացկուն է, ցրտադիմացկուն և լուսասեր[1]։
Տարածված է Կովկասում, հյուսիսարևելյան Եվրոպայում։ Հանդիպում են նաև Լոռիում, Նոյեմբերյանում, Շամշադինում, Իջևանում, Սևանի ավազանում, Վայքում։ Աճում են հիմնականում անտառի եզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
60-70 սմ բարձրությամբ թուփը բարակ ընձյուղներով է և մոխրագույն ճյուղերով։ 2-3 սմ երկարությամբ թեթևակի եռաբլթակ տերևները կանաչ են և մանր։ 2-4 սմ երկարությամբ կարճ ծաղկաբույլերով ծաղիկները խմբված են 2-4-ական իգական ծաղիկների ողկույզներում։ 2-4 մմ տրամագծով մանր պտուղները գնդաձև են և բաց կարմիր[2]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Վերին Ախուրյանի (Արփի լճի շրջակայք, Ամասիայի շրջակայք) և (Շիրակի Ախուրյան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում[2]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ծովի մակարդակից 1500-2400 մ բարձրությունների վրա, միջին, վերին և ենթալպյան գոտիներում, ժայռոտ տեղերում և գետերի ժայռոտ ափերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[2]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է և Հայաստանի էնդեմիկ։ Ներկայումս հայտնի է մեկ շատ մասնատված պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի Ախուրյանի» հոդվածին։ |
|
|