Հակոբ Տեր-Հովհաննեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Տեր-Հովհաննեսյան
Ծնվել է5 փետրվարի, 1886/1890
ԾննդավայրԷոդեմիշ, Կիլիկիա
Մահացել է1915
Մահվան վայրԻսլահիե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունՍեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ

Հակոբ Տեր-Հովհաննեսյան (5 փետրվարի, 1886/1890, Էոդեմիշ, Կիլիկիա- 1915, Իսլահիե), հայ բժիշկ, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886/1890 թվականի փետր­վա­րի 5-ին Կի­լի­կի­ա­յի Էո­դե­միշ ավա­նում։ Ավար­տել է ծննդա­վայ­րի սբ. Մեսրոպյան, ապա՝ Սեն Ժոզեֆ վարժարան­նե­րը։ Որոշ ժա­մա­նակ գրա­գիր է աշ­խա­տել։ Այ­նու­հե­տև շրջա­գա­յել է Փոքր Հայքի մի շարք հա­յա­շատ քա­ղաք­նե­րում և զբաղ­վել ՀՅԴ-ի գա­ղա­փար­նե­րի քա­րոզ­չու­թյամբ։ 1910-1914 թվականներին սո­վո­րել է Բեյ­րութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տում։ Ամ­ռա­նը ավար­տել է ու­սու­մը և սպա­սել, որ աշ­նա­նը հանձ­նի ավար­տա­կան քննու­թյուն­նե­րը։

1913 թվականի նո­յեմ­բե­րին Բեյ­րութի սբ. Նշան եկե­ղե­ցում կա­տա­րել է ՀՅԴ հիմ­նա­դիր­նե­րից մե­կի՝ 1913 թվականի հոկ­տեմ­բե­րի 27-ին մա­հա­ցած Սիմոն Զավարյանի սգա­հան­դե­սի ատե­նա­պե­տի պար­տա­կա­նու­թյու­նը։ Եղել է բժիշկ Գաբրիել Անսուրյանի մտե­րիմ ըն­կե­րը։ Ճար­տա­սան, բե­մա­խոս, աշ­խա­տա­սեր, մի քիչ ջղագր­գիռ անձ­նա­վո­րու­թյուն է եղել։

1915 թվականի գար­նա­նը ձեր­բա­կալ­վել է ու շղթա­յա­կապ տե­ղա­փոխ­վել է Զմյուռնիայի (Իզմիր) բան­տը և կու­սակ­ցա­կան գաղտ­նիք­ներ կոր­զե­լու նպա­տա­կով անա­սե­լի չար­չա­րանք­նե­րի են­թարկ­վել։ 1915 թվականի դեկ­տեմ­բե­րի 3-ին, ի թիվս 60 բան­տարկ­ված հայ մտա­վո­րա­կան­նե­րի ու կու­սակ­ցա­կան­նե­րի, աք­սոր­վել է Իսլահիե։ 1915 թվականին սպան­վել է Իսլահիե­ում՝ թուր­քե­րի բար­բա­րո­սա­կան տան­ջանք­նե­րին են­թարկ­վե­լուց հե­տո՝ մոտ 27 տա­րե­կա­նում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լա­զե­ան Գաբ­րի­էլ, Դէմ­քեր հայ ազա­տագ­րա­կան շար­ժու­մէն, Գա­հի­րէ, 1949։
  • Կա­րո­յե­ան Գաս­պար, Մեծ Եղեռ­նի նա­հա­տակ հայ բժիշկ­նե­րը (անոնց պատ­գամ­նե­րը), Պոս­թոն, 1957։
  • Յու­շա­մա­տե­ան Մեծ Եղեռ­նի (1915-1965), պատ­րաս­տեց Գեր­սամ Ահա­րո­նե­ան, Պէյ­րութ, 1965։
  • Կա­րօ Գէ­որ­գե­ան, Ամէ­նուն տա­րե­գիր­քը, ԺԲ. տա­րի, 1965, Պէյ­րութ, 1966։
  • Թէ­ո­դիկ, Յու­շար­ձան նա­հա­տակ մտա­ւո­րա­կա­նու­թե­ան, Բ. տպագ­րու­թիւն, Երե­ւան, ապ­րիլ 24, 1985։
  • Յու­շա­մա­տե­ան Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թե­ան, Ալ­բոմ-ատ­լաս, Բ. հա­տոր, Գո­յա­մարտ, 1914-1925, Լոս Ան­ճե­լըս, 2001։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։