Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ՀԱՀԳԲ-ի հիմնադրի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Հակոբ Հակոբյան։
Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)
Hakob Hakobyan ASALA.jpg
ՀԱՀԳԲ հիմնադիր-առաջնորդ
ԱԱՀ՝ Հակոբ Հակոբյան
Ծննդյան օր՝ 1951թ.
Ծննդավայր՝ Մոսուլ
{{{2}}} Իրաք
Վախճանի օր՝ 1988թ., ապրիլի 28 (36–37 տարեկանում)
Վախճանի վայր՝ Աթենք
{{{2}}} Հունաստան (ըստ պաշտոնական տվյալների)
Ազգություն հայ

Հակոբ Հակոբյան (1951 - 1988), հայ ռազմաքաղաքական գործիչ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից։ Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։

Կենսագրություն[խմբագրել]

Երիտասարդ տարիներ[խմբագրել]

Հակոբ Հակոբյան ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում։[1]

Իսրայելա-պաղեստինյան պատերազմ[խմբագրել]

Հակոբ Հակոբյանը մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, սերտ կապեր է ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի և պաղեստինյան այլ գործիչների հետ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ[խմբագրել]

Հակոբ Հակոբյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1975թ.-ին սկսված քաղաքացիական պատերազմում հայ համայնքի պաշտպանության գործում։

ՀԱՀԳԲ-ի հիմնադրումն ու ղեկավարումը[խմբագրել]

1975թ.-ին հիմնել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։

Սպանության առեղծվածը[խմբագրել]

Սպանվել է 1988 թ., Աթենքում։[2] Շրջանառվում է նաև վարկած, համաձայն որի Հակոբյանը չի սպանվել։

Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հարվի Վ. Կուշներ. Encyclopedia of terrorism. SAGE, 2002. ISBN 0761924086, 9780761924081, էջ. 47
  2. The Associated Press, Ապրիլի 28, 1988. Gunmen Kill Man in Athens Identified as Armenian Terrorist Chief.