Հակոբ Կարենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Կարենյան
Ծնվել է1818
ԾննդավայրԿարին, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 30, 1872(1872-03-30)[1]
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանասեր, մանկավարժ, դրամատուրգ և թարգմանիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց և Կովկաս

Հակոբ Կարենյան (Կարինյան) 1818, Կարին, Օսմանյան կայսրություն - մարտի 30, 1872(1872-03-30)[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բանասեր, մանկավարժ, թատերագիր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Կարենյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում։ Սովորել է Էրզրումի (Կարին) Կարապետյան վարժարանում։ 1830 թվականին գաղթել է Ախալցխա, ապա հաստատվել Թիֆլիսում։ Երկար տարիներ հայոց լեզու, ճարտասանություն, կրոն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1846-1847 թվականին նախ Հ. Արզանյանի, այնուհետև Միքայել Պատկանյանի հետ խմբագրել է «Կովկաս» թերթը[2][3]։ Կարենյանի առաջին տպագիր գործը աշխարհաբարով գրված «Ճառ վասն փրկագործ չարչարանաց» (1841) կրոնական բովանդակությամբ երկն է։ Նույն թվականին Մոսկվայում նրա գրաբար թարգմանությամբ լույս է տեսել իտալացի թատերագիր Մետաստազիոյի «Եղերգութիւնք...» պիեսների ժողովածուն, իսկ 1854 թվականին՝ Լ. Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Մ. Պատկանյանի հետ)։ Կարենյանի արժեքավոր գործերից են «Բաղդատութիւն Պատմութեան Մովսիսի Խորենացւոյ...» (1858) պատմա-բանասիրական աշխատությունը և «Վարդան Մամիկոնեան» (անտիպ), «Շուշանիկ» (1860) ողբերգությունները, որոնք երկար ժամանակ ներկայացվել են հայկական բեմում։ 1863 թվականին Կարենյանը հրատարակել է Դ. Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի «Ս. աթոռոյն Էջմիածնի» գիրքը[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=10951
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԿՈՎԿԱՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
  4. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  5. «AV Production - Հակոբ Կարենյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 320