Հակոբ Անանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Անանիկյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1919(1919-12-20)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել էմարտի 5, 1977(1977-03-05) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳեղարվեստական ուսումնարան (1939)
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներՀենրիկ Նիկոյան
Պարգևներ

Հակոբ Հարությունի Անանիկյան (դեկտեմբերի 20, 1919(1919-12-20), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մարտի 5, 1977(1977-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Անանիկյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ 1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1940 թվականին ընդունվել է Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ։ 1939-1941 և 1944-1966 թվականներին դասավանդել է Գյումրիի նկարչական դպրոցում[1]։ 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին։ 1947-1966 թվականներին եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը։ 1952 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտը։ 1965 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է բնապատկերներ`

Դիմանկարներ՝

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականից մասնակցել է հանրապետական, իսկ ավելի ուշ՝ համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Ռուսաստան, Չեխոսլովակիա, Լեհաստան, Արգենտինա, Մոնղոլիա)։ Դասավանդել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (Լենինական

1978 թվականին կազմակերպվել է հետմահու ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միություն, Երևան)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի տարբեր մարզերի մշակույթի տներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հակոբ Անանիկյան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]