Հակոբոս Պոզաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբոս Պոզաճյան
Ծնվել էօգոստոսի 6, 1808(1808-08-06) կամ սեպտեմբերի 30, 1808(1808-09-30)
ԾննդավայրԱնկարա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1883(1883-10-01)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունբառարանագիր և կաթոլիկ քահանա
Ազգությունհայ
Հակոբոս Պոզաճյան Վիքիդարանում

Հակոբոս Պոզաճյան (օգոստոսի 6, 1808(1808-08-06) կամ սեպտեմբերի 30, 1808(1808-09-30), Անկարա, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1883(1883-10-01)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), հայ բառարանագիր։ Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (1855 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ դասավանդել է միաբանության դպրոցում։ Միաբանությանը կից հիմնել է (Ա․ Ազատյանի և այլոց հետ) Արամյան ընկերությունը (1843-1920), որի նպատակն էր հրատարակել գեղարվեստական, հայագիտական-բանասիրական և թարգմանական գրականություն։ Պոզաճյանը դպրոցներ է հիմնել Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Տրիեստում և այլուր։ 1836 թվականին լույս է տեսել նրա «Քերականութիւն իտալական լեզվուի» աշխատությունը, ապա հրատարակվել են «Համառոտ բառարան ի հայէ ի տաճիկ»-ը (1838, 25000 բառ) և «Համառոտ բառարան ի տաճկականէ ի հայ»-ը (1841, 45000 բառ), որոնք Վիեննայի Մխիթարյանների բառարանային առաջին գործերն են։ Բառարաններում տաճկերենը հայատառ է։ Պոզաճյանը գրել է նաև թուրքերեն-հայերեն-իտալերեն-լատիներեն-ֆրանս-գերմաներեն բազմալեզվյան թարգմանական մի բառարան, որն անտիպ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբոս Պոզաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 348