Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակ
Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակ-- Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնին պատկանող գրքերից մեկը:
Բովանդակություն |
[խմբագրել] Հեղինակն ու վավերականությունը
Նամակում նշվում է միայն հեղինակի անունը` Հակոբոս «Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառա»[1]: Քրիստոնյա եկեղեցին նույնացնում է Հակոբոսին Հիսուս Քրիստոսի (հոր)եղբոր Հակոբոսին: Համաձայն ավանդության հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը ի թիվս այլոց հայտնվել էր նաև Հակոբոսին, որն այդ պահից սկսած միացավ առաքյալներին և դարձավ Երուսաղեմի եկեղեցու գագաթնասյուներից մեկը` նահատակվելով 62թ.:
Եթե նամակի հեղինակը Հակոբոսն է, ապա յան պետք է գրված լինի 62թ. ոչ ուշ. ենթադրյալ տարեթվերը տատանվում են 44-49 կամ 55-60 թթ. միջև:
Որոշ ժամանակակից ուսումնասիրողներ, սակայն, կասկածի տակ են առնում Հակոբոսի հեղինակ լինելը` գտնելով, որ նամակը գրվել է I դարի վերջերին և նույնիսկ II դարի սկզբներին:
[խմբագրել] Գրելու հանգամանքներն ու հասցեատերերը
Հակոբոսի ուղերձը «ընդհանրական» կոչված նամակներից մեկն է: Հեղինակն այն ուղղում է «սփռված Տասներկու ցեղերին» (այսինքն` Պաղեստինից դուրս քրիստոնեություն ընդունած հրեական սփյուռքի ներկայացուցիչներին): Հեղինակը քաջալերում է իր հասցեատերերին տոկալ գոյթակղություններին և զգուշանալ բարոյական սխալներից ու մոլորություններից:
[խմբագրել] Առանձնահատկությունները
Հակոբոսի նամակը գլխավորապես գործնական-բարոյախոսական բնույթի գործ է` իր բովանդակությամբ հիշեցնելով Հին Կտակարանի Առակաց գիրքը: Գրածքն օժտված է բարձր գրական արժանիքներով, գրված է հրաշալի հունարենով (այս հանգամանքը ևս ծառայել է որպես Հակոբոսի հեղինակ լինելու վավերականությունը մերժող փաստարկ), ունի պատկերավոր ոճ:
[խմբագրել] Բովանդակությունը
- Ներածություն` հեղինակն ու հասցեատերերը 1:1
- Փորձություններ և գայթակղություններ 1:2-1:18
- Տարբեր զգուշացումներ մեղք գործելուց 1:19-3:18
- Հանդիմանություններ 4:1-5:6
- Հորդորներ 5:7-20
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Յակոբոս 1:1
[խմբագրել] Աղբյուրներ
- Ա.Ռ. Գայաեան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, Երևան, 2003: