Հակատուբերկուլոզային դեղամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակատուբերկուլոզային դեղամիջոցներ, տուբերկուլոզի պատճառային բուժման և կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցների խումբ, որոնց բուժական էֆեկտները պայմանավորված են նրանց հակամիկրոբակտերիային հատկություններով։

Բոլոր հակատուբերկուլոզային պրեպարատները միավորված են մի քանի խմբերի մեջ՝ հաշվի առնելով նրանց կլինիկական էֆեկտիվությունը.

Նշված դեղամիջոցները նշանակում են մի քանի (սովորաբար՝ երեք) պրեպարատներ իրար հետ համակցելով, քանի որ այլապես՝ սրանցից ինչ որ մեկով մենաբուժումը բերում է միկոբակտերիայի մոտ կայունության զարգացմանը, բուժումից հետո արդեն 2-3 ամիս անց։ Առավել հաճախ համակցում են I խմբի երկու պրեպարատները II խմբից որևիցե մեկի կամ երկուսի հետ։ III խմբի դեղորայքը ունի հիմնականում օժանդակող նշանակություն (մասնավորապես՝ մյուս պրեպարատների օգտագործման անհնարինության ժամանակ)։

Կայուն բուժական էֆեկտ ստանալու և ախտահարված հատվածներում մնացորդային փոփոխությունների նվազեցման համար հակատուբերկուլոզային դեղամիջոցները նշանակվում են բավականին երկար ժամկետով՝ 6-12 ամիս և ավելի երկար։ Բուժման կանխարգելիչ կուրսերը իրականացվում են տարին երկու անգամ, 2-3 ամիս տևողությամբ, նշանակելով մեկ պրեպարատ կամ երկու պրեպարատների կոմբինացիա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А.Г. Хоменко (1988). Туберкулез органов дыхания.