Հակասեմության պատմություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| վերաբերվող հոդվածաշարի մաս |
| Հակասեմությանը |
|---|
| Պատմություն · Ժամանակագրություն · Աղբյուրներ |
|
Հակասեմությունը համացանցում
|
|
Ընդդիմություն
|
| Կատեգորիա |
Հակասեմության պատմություն, հրեաների նկատմամբ որպես ազգային կամ կրոնական խումբ թշնամական վերաբերմունք ունեցող իրադարձությունների պատմական հաջորդականություն: Հակասեմությունը ծագել է դեռ անտիկ ժամանակաշրջանում և հիմնված է եղել մի շարք նախապաշարմունքների վրա: Հետագայում կրոնական դրթապատճառները դարձել են քրիստոնեական աշխարհում հակասեմության հիմքը: 20-րդ դարում, հրեաների էմանսիպացիայի հետ միասին, առաջացել է Հոլոքոստի ժամանակ հրեաների զանգվածային սպանությունների հիմքերից մեկը՝ ռասայական հակասեմությունը: 20-րդ դարի վերջում — 21-րդ դարի սկզբում տարածվել է այդպես կոչված «նոր հակասեմությունը», որը սերտ կապված է հակասիոնականության հետ: