Հականեյտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հականեյտրոն, նեյտրոնի հակամասնիկը (\bar{n})։ Ինչպես և նեյտրոնը, ունի զրոյական էլեկտրական լիցք: Հականեյտրոնի զանգվածը հավսար է նեյտրոնի զանգվածին, իսկ նրանց մագնիսական մոմենտները մեծությամբ հավասար են, սակայն նշանով հակառակ են:

1956 թվականին փորձով Բևատրոն արագացուցիչով հայտնաբերել են Բրյուս Քորկը, Գ. Լամբերտսոնը, Օ. Պիչոնին և Վ. Վենզելը: Բախվելով թիրախի միջուկների հետ` հակապրոտոնը կարող է իր դրական լիցքը տալ միջուկի պրոտոններից մեկին ևկամ նրանից ստանալ դրականը): Ընդ որում, առաջանում է նեյտրոն-հականեյտրոն զույգը: Հականեյտրոնի առաջացման ապացույց է նրա հետագա աննիհիլացումը այլ միջուկի նեյտրոնի կամ պրոտոնի հետ: Ինքը` հականեյտրոնը, հետք չի թողնում (օրինակ, լուսանկարչական էմուլսիաներում), սակայն աննիհիլացիայի ժամանակ առաջանում է մի քանի լիցքավորված մասնիիկ, որոնց հետքերը դուրս են գալիս միևնույն կետից:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png