Հակամասնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնիկների և հակամասնիկների էլեկտրական լիցքերի գծանկար։ Վերևից ներքև՝ էլէկտրոն/պոզիտրոն, պրոտոն/հակապրոտոն, նեուտրոն/հականեուտրոն

Հակամասնիկներ, տարրական մասնիկների համախումբ։ Յուրաքանչյուր տարրական մասնիկի համապատասխանում է հակամասնիկ՝ օժտված հակառակ նշանի քվանտային թվերով (էլեկտրական լիցք, լեպտոնային կամ բարիոնային թվեր, տարօրինակություն և այլն)։ Մյուս հիմնական բնութագրերը, ինչպիսիք են զանգվածը, կյանքի տևողությունը, սպինը, իզոտոպ սպինը, մասնիկի և հակամասնիկի համար նույնն են։

Մասնիկ-հակամասնիկ զույգի օրինակներ են էլեկտրոնը և պոզիտրոնը, պրոտոնը և հակապրոտոնը, նեյտրոնը և հականեյտրոնը, նեյտրինոն և հականեյտրինոն, \pi ^+ - և \pi ^- - մեզոնները և այլն։ Հակամասնիկներից շատերի գոյությունը հաստատված է փորձով։

Փոխազդեցությունը[խմբագրել]

Մասնիկ-հակամասնիկ զույգերը փոխազդելով կարող են անիհիլացվել՝ փոխարկվելով այլ մասնիկների չեզոք համակարգի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման։ Կան նաև մասնիկներ (ֆոտոն, n^ \circ - ,  \eta -, \rho ^\circ -, \phi -, \omega- , մեզոններ և այլն), որոնց համար վերը նշված բոլոր լիցքերը հավասար են զրոյի, ուստի նրանց հակամասնիկները համընկնում են հենց իրենց։ Դրանք կոչվում են իսկորեն չեզոք մասնիկներ։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Հակամասնիկների գոյությունն առաջինը ենթադրել է Պ. Դիրակը՝ 1/2 սպինով մասնիկների ռելյատիվիստիկ քվանտային նկարագրման ժամանակ ստացվող բացասական էներգիայով վիճակների մեկնաբանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png