Հակադարձ ալիքի լամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԱԼ նմուշ

Հակադարձ ալիքի լամպ, հակադարձ ալիքով լամպ, էլեկտրավակուումային սարք՝ գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական տատանումների գեներացման համար, որոնք առաջանում են էլեկտրոնային հոսքի և դանդաղեցնող համակարգով էլեկտրոնների շարժմանը հակառակ ուղղությամբ վազող էլեկտրամագնիսական ալիքի փոխազդեցության հետևանքով։ Հակադարձ ալիքի լամպը կիրառվում է լայն տիրույթի ազդանշաններում և սվիպ-գեներատորներում՝ ռադիոտեխնիկական չափումների և ռադիոսպեկտրոսկոպիայի համար, արագ վերալարվող ընդունիչների հետերոդիններում և այլն։ Մագնետրոնային տիպի հակադարձ ալիքի լամպը կիրառվում է ռադիոխանգարումների գեներացման համար, չափիչ սարքավորումներում, կապի համակարգերում և այլուր։ Տատանումների հաճախականությունը 0,5-18 Գհց է, հզորությունը՝ 0, 1-1 կվտ, օ.գ.գ-ն՝ 6-50%։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 56