|
Հալևորուկ |
|
|
|
| Գիտական դասակարգում |
| Թագավորություն |
Բույսեր |
| Կարգ |
Ծածկասերմեր |
| Դաս |
Երկշաքիլավորներ |
| Ընտանիք |
Աստղածաղկազգիներ |
|
| Լատիներեն անվանում |
| Senecio |
|
|
Հալևորուկ (Senecio), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, թփերի, երբեմն` ծառերի ցեղ: Տերևները` երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ` թավոտ, ծաղիկները` դեղին, նարնջագույն, մանուշակագույն` խմբված զամբյուղներում: ՀՀ-ում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում` լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում: Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ: Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում: Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են: Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն: Senecio patyphylloides-ը և Senecio fluviatilis-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |