Հալոֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալոֆիտ

Հալոֆիտներ, աղաբույսեր, խիստ աղակալած հողերում աճող բույսեր: Աղակուտակիչներ են, ունեն մսալի, փայլուն, մանր տերևներ ու ընձյուղներ՝ պատված կուտիկուլայի հաստ շերտով: ՀՀ-ում զբաղեցնում են մոտ 30 հազար հեկտար տարածություն և կենտրոնացած են Արարատյան դաշտում, Արմավիրի, Արարատի մարզերում: Հալոֆիտները բաժանվում են 3 խմբի. էվհալոֆիտներ կամ իսկական Հալոֆիտներ (օշաններ), որոնց բջջապլազման կայուն է աղերի բարձր պարունակության նկատմամբ: Դրանցից են մոմիկը (բալախ), բիներցիան, օշանի և սուվեդի որոշ տեսակներ: Կրինոհալոֆիտներն ունեն աղերի բարձր կլանողունակություն, սակայն հյուսվածքներում կուտակված աղի զգալի մասն արտամղում են տերևների հատուկ գեղձային մազիկներով (փշաքեղ, կարմրան, ֆրանկենիա և այլն): Գլիկոհալոֆիտներն աճում են քիչ աղոտ, հիմնականում ալկալիացած հողերում, արմատային համակարգն ունի ցածր թափանցելիություն աղերի նկատմամբ (հոտավետ օշինդր, որդանխոտ, աստղածաղիկ, անողնուց): Մոտ 40 Հալոֆիտներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, իսկ անտերև ելաբույսը և բարալիկ տետրադիկլիսը ոչնչացել են: Շատ Հալոֆիտներ կիրառվում են բժշկության մեջ:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով