Հալիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալիտ, հալիտ (հուն.՝ hans աղ), միներալ։ Քիմիական կազմը՝ NaCI։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ զանգվածներ, ստալակտիտներ և այլն։ Անգույն է, փայլը՝ ապակու, կարծրությունը՝ 2, խտությունը՝ 2300 կգ/մ³։

Հեշտությամբ լուծվում է ջրում։ Աղահամ է։ Բյուրեղանում է ծովային ջրից՝ ծովալճակներում և չորացած մնացորդային լճերում։

Հանքավայրերի կարևոր տիպերն են՝

  • քարաղ և կալիումական աղեր նստվածքային ապարներում
  • ժամանակակից լճերի նստվածքային աղեր
  • աղային աղբյուրներ։

Հայաստանում տարածված է Ավանի աղահանքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png