Հալիդե Էդիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալիդե Էդիբ
Edib Halide.jpg
ԱԱՀ՝ Հալիդե Էդիբ
Բնագիր
ԱԱՀ՝
Halide Edip Adıvar
Ծննդյան օր՝ 1882 կամ 1884
Ծննդավայր՝ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր՝ 9.01.1964
Վախճանի վայր՝ Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն՝ Օսմանյան կայսրություն
Ազգություն թուրք

Էդիբ Հալիդե (Edip) (1884-1964), թուրք կին գրող, մշակութային և հասարակական գործիչ։ 1908-ից՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության գործուն քարոզիչներից։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ Սիրիայում Ջեմալ փաշայի հանձնարարությամբ ղեկավարել է որբանոցների ստեղծման աշխատանքը։

1920-ական թթ. շրջագայել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում։ Ամերիկյան հասարակայնության շրջանում թուրքերի վերաբերյալ դրական կարծիք ստեղծելու և պատմությունը կեղծելու նպատակով քարոզել է այն միտքը, թե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ, իբր, հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ Էդիբը միաժամանակ, փորձել է ցույց տալ, թե ինքը դեմ է եղել հայ որբերին մահմեդականացնելուն, սակայն ժամանակակիցների (Ռիֆաթ Մեվլան Զադե) վկայությամբ, է. հայ որբերին մահմեդականացրել է և դաստիարակել որպես թուրքերի։ Գրել է վեպեր, ուշադրության է արժանի նրա հուշագրությունը, որտեղ անդրադարձել է նաև հայերի տեղահանությանը և հայ որբերի վիճակին։

Գրականություն[խմբագրել]

  • Memoires of Halide Edip, N. Y.-L, 1926.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png