Հազզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հազոից)
Գյուղաքաղաք
Հազզո
թուրքերեն՝ Kozluk
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵնթարկումՇրջանային կենտրոն
ՄարզԲաթմանի
Այլ անվանումներՀզու, Խզու, Քոզլուք
Մակերես1.119 կմ²
Բնակչություն21.380 մարդ (2008)
Ագլոմերացիա62.114
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ488
Փոստային դասիչ72400
Ավտոմոբիլային կոդ72
Պաշտոնական կայքkozluk.gov.tr (թուրքերեն)
Հազզո (Թուրքիա)##
Հազզո (Թուրքիա)

Հազզո, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշ գավառի Սասուն գավառակի կենտրոնը, Բիթլիսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք, Արզան (Խարզան) գետի աջ ափին, բերրի սարահարթում։ 16-19-րդ դարերի 40-ական թթ.` նշանավոր բերդաքաղաք, համանուն քրդական հուքյումեթության (կիսանկախ իշխանություն) կենտրոնը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղուկաս Ինճիճյանի՝ 19-րդ դարի սկզբին ուներ 500 տուն հայ բնակիչ (քաղաքի բնակչության կեսը)։ 1878 թվականին՝ 2400, 1914 թվականին՝ մոտ 3000 հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ։

Հազզոյի հայ բնակչության մեծ մասը բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Փրկվածները հիմնականում ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Հազզոն վերանվանվել է Քոզլուք։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի շրջակայքում կային մեծ թվով աղահանքեր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազզո գյուղում ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին կամ Քաջ Մուշեղ)։ Հազզոյից ոչ հեռու, Նորշեն գյուղի մոտ գտնվում էր Սուրբ Կոնոնոսի վանքը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղաքաղաքում գործում էր Կ. Պոլսի Միացյալ ընկերության ջանքերով 1870-ական թթ. բացված նախակրթարան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։
  • Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Հայաստանի, հ. 1, ԿՊ, 1884։
  • Տեվկանց Ա., Այցելություն ի Հայաստան 1878 թ., Երևան, 1985։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 45
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։