ՀՊՃՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀՔիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը սկիզբ է առնում Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետից և ապա 1932 թ.-ին նրա հիմքի վրա բացված Հայաստանի քիմիատեխնոլոգիական ինստիտուտից, որը, 1933 թ.-ին միավորվելով շինարարական ինստիտուտի հետ, դարձավ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկու հիմնադիր ֆակուլտետներից մեկը։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝

  • Ստեփան Ղամբարյանը (1930-31, 1936-37),
  • Հովհաննես Չալտիկյանը (1931-34),
  • Հուսիկ Պողոսյանը (1934-36),
  • Հայրիկ Գրիգորյանը (1938-39, 1947-51),
  • Լևոն Ղազարյանը (1939-44),
  • Ազատ Ալչուջյանը 1944-47, 1951-58),
  • Արտաշես Հովհաննիսյանը (1958-72),
  • Ազատ Գյուլզադյանը (1972-89),
  • Կարապետ Թահմազյանը (1989-2001),
  • 2001 թ.-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Արտաշես Թադևոսյանը։


Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ Հայաստանի ցեոլիտների ֆիզիկաքիմիական հատկությունների և կիրառման բնագավառների ուսումնասիրում, հանքային հումքի և օգտակար հանածոների համալիր քիմիական մշակում, պղինձ պարունակող հանքանյութերից և արտադրական թափոններից պղնձի ստացման տեխնոլոգիայի, բարձր ջերմաստիճաններում թթվային կոռոզիան կանխող արդյունավետ ինհիբիտորների ստացում ու տեխնոլոգիական գործընթացների մշակում, պոլիմերային ֆլոկուլանտների ստացում ու նրանց կիրառմամբ արդյունաբերական հոսքաջրերի մաքրման գործընթացների մշակում, միջֆազային կատալիզ, շրջակա միջավայրի մոնիտորինգ, ապակիների և ապակեբյուրեղային նյութերի ստացում, հոսանքի քիմիական աղբյուրների ուսումնասիրություն, արեգակնային էներգիայի էլեկտրաքիմիական կերպափոխիչների ուսումնասիրություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine