ՀՊՃՀ Ուսանողական Խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՊՃՀ Ուսխորհուրդ

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Ճարտարագիտական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀՊՃՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։

Պատմություն[խմբագրել]

Ուսանողական Խորհրդի հիմնադիր նախագահն է հանդիսանում Վահե Հակոբջանյանը /1994-1997/, այնուհետև ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սուքիասյանը /1997-1998/, Արթուր Պետրոսյանը /1998-2001/, Արթուր Սողոմոնյանը /2001-2003/։ 2003 թվականից 2008-ը ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի նախագահն էր Հայկ Ակարմազյանը։ Իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի, պատվոգրերի, մրցանակների և պարգևների։ Կարապետ Թոռչյան /2008-2012/։ 2012 թվականի հոկտեմբերի 23-ից մինչ օրս ՀՊՃՀ ՈՒԽ նախագահն է Գոռ Պատվականի Վարդանյանը։

Կառուցվածք[խմբագրել]

Համաձայն ՀՊՃՀ Կանոնադրության ՀՊՃՀ Ուսանողական Խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է՝ լիազորությունների 2-ամյա ժամկետով։ ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի անդամների կազմը 21 է։ Ուսխորհուրդը կազմված է 13 ֆակուլտետային, օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքի և Գյումրու, Կապանի, Վանաձորի մասնաՃյուղերի ուսխորհուրդներից։ ՈՒԽ-ի աշխատանքային իրականացնող 8 հանձնաժողովներից։

Ուսանողական Խորհրդի հիմնական գործառույթներն են՝ Ուսանողական խորհրդի կանոնակարգերի հաստատումը, հՊՃՀ ՈւԽ զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի և դրանում կատարվելիք փոփոխությունների հաստատումը, Համալսարանի տարեկան հաշվետվությունների ընդունումը, բյուջեի քննարկումն ու ընդունումը։

Ներկայումս ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի նախագահը ՀՀ ԱԺ «Երիտասարդական խորհրդարանի» պատգամավոր Գոռ Վարդանյանն է։ ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի ռեկտորատի անդամ է։

Հանձնաժողովներ[խմբագրել]

Համաձայն ՀՊՃՀ ՈՒԽ Կանոնադրության հանձնաժողովները ՈՒԽ կից խորհրդակցական մարմիններ են, որոնք քննարկում են ՈւԽ ընթացիկ գործունեությանը՝ մշակութային, մարզական, ինտելեկտուալ, լրատվական, տեղեկատվական, ուսումնակրթական վերաբերող հարցեր համակարգող կառավարման մարմին է՝ լիազորությունների 5-ամյա ժամկետով։ ՀՊՃՀ ՈՒԽ–ում գործում են՝

  • Մամուլի և լրատվության հանձնաժողով
  • Տեղեկատվական-վերլուծական հանձնաժողով
  • Մշակութային հանձնաժողով
  • Ուսումնակրթական հանձնաժողով
  • Սպորտ և ակտիվ հանգիստ
  • Հայրենասիրական հանձնաժողով
  • Արտաքին կապերի հանձնաժողով

Ֆակուլտետային Ուսանողական խորհուրդներ[խմբագրել]

Համաձայն ՀՊՃՀ ՈւԽ-ի Կանոնադրության Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները ՈւԽ նախագահի նախագահությամբ գործող ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը և նրանց մասնակցության ապահովումը համալսարանի կառավարման գործընթացին համակարգող կառավարման մարմին է՝ լիազորությունների 5-ամյա ժամկետով։ Համալսարանի խորհրդի 32 անդամներից 8-ը և Գիտական Խորհրդի 100 անդամներից 25-ը համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ են։ Ֆակուլտետների, բաժանմունքների և մասնաճյուղերի ուսխորհուրդները ընդգրկված են համապատասխան կառավարման կառույցներում։

Ֆակուլտետային Ուսանողական Խորհուրդը կառավարվում է նախագահի և հանձնաժողովների կողմից։ ՀՊՃՀ ՈւԽ-ում գործում են՝

  • Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն
  • Էներգետիական
  • Էլեկտրատեխնիկական
  • Մեքենաշինության
  • Կիբեռնետիկայի
  • Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի
  • Ռադիոտեխնիկայի և կապի
  • Ընդերքաբանության և մետալուրգիայի
  • Տրանսպորտային համակարգերի
  • Մաթեմատիկայի
  • Մեխանիկայի և մեքենագիտության

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ։

Իրականացված միջոցառումներ[խմբագրել]

Իր գործունեության ընթացքում ՀՊՃՀ ուսխորհուրդը բարձրացրել է ուսանողությանը հուզող բազմաթիվ հարցեր և հետևողական ուշադրություն է ցուցաբերել դրանց լուծման գործընթացին։ Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ՀՊՃՀ ուսխորհրդի կողմից առաջին անգամ կազմակերպվել և լավագույն ուսանողական ավանդույթների շարքին են դասվել մի շարք ուսանողական նախաձեռնություններ։ Իրականացված հիշարժան նախաձեռնությունների շարքին են դասվում՝

  • «Ճարտարագետ» ուսանողական ամսագրի հրատարակում (գլխավոր խմբագիր՝ Ջանիկ Սևոյան)
  • ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի «Ճարտարագետ» ամսագրի կայքը[1]
  • «Շուշիի Լեգենդը» հայրենասիրական ծրագիրը,
  • «Կրթությունը Ազգի Ուժ», «Կրթություն Բոլորի Համար» ուսանողական բարեգործական ծրագրերը,
  • «Հայք Ուսանողական Խաչմերուկ» ուսանողական ամառային հանգստի ծրագիրը,
  • «Ուսանողական Շաբաթ» մարզամշակութային ծրագիրը,
  • «Չբացված Գարուն» առաջին էլեկտրոնային ցուցահանդեսը՝ նվիրված հայոց ցեղասպանության 90-ամյակին,
  • «Ուսանողական Ֆորում» միջազգային ուսանողական ճամբարը,
  • «Երիտասարդների Ծառայունակության Բարձրացմանն Աջակցության Հանրապետական Ծրագիրը»՝ ուղղված երիտասարդների զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]