ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետը հիմնադրվել է 1953 թվականին որպես լեռնային ֆակուլտետ, որի առաջին դեկանն էր Ավետիք Տեր-Իսրայելյանը (1953-1955)։ 1956 թվականից ֆակուլտետի գործունեությունն ընդհատվել էր։ 1965 թվականի սեպտեմբերին լեռնային ֆակուլտետը վերաբացվեց լեռնամետալուգիական անվանումով։ Ֆակուլտետն ունի 5 ամբիոն՝ ընդերքաբանության, երկրաբանության և հետախուզման տեխնոլոգիայի, մետալուրգիայի, նյութագիտության, լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման, որտեղ դասավանդում են 7 պրոֆեսոր, 26 դոցենտ, 18 ասիստենտ և դասախոս։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝

  • Ավետիք Տեր-Իսրայելյանը (1953-1955 թթ.)
  • Մամիկոն Յուզբաշովը (1955-1957 թթ.),
  • Ազատ Վեհունին (1965-1975 թթ.),
  • Գևորգ Խաչատրյանը (1975-1995 թթ.),
  • Սուրեն Աղբալյանը (1995-2003 թթ.),
  • Սպարտակ Մամյանը (2003- 2008 թ.),
  • 2008 թ.-ից ֆակուլտետի դեկանն է Հենրիկ Արամի Կարապետյանը։


Ֆակուլտետի 51 դասախոսներից 38-ը (75%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 3 ծրագրերի 4 մասնագիտությունների գծով սովորում են 492 ուսանող, 57 մագիստրանտ, 12 ասպիրանտ։ Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ Հայաստանի ընդերքի յուրացման տեխնիկատեխնոլոգիական և տնտեսագիտական հիմնախնդիրների մշակում, երկրակեղևի կազմության, կառուցվածքի, էվոլյուցիայի և գեոդինամիկական գործընթացների ուսումնասիրություն, երկրաշարժերի ժամանակ ռադոնի վարքագծի հետազոտում, Հայաստանի բազմամետաղ հանքերից գունավոր մետաղների կորզման և համաձուլվածքների ստացման նորագույն տեխնոլոգիաների մշակում, անհարժեշտ հատկություններով բարձրամուր, հակաշփական, ամրանավորված, մաշակայուն և ջերմակայուն կոմպոզիցիոն նյութերի ստացման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine