ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀԷլեկտրատեխնիկական ֆակուլտետը հիմնադրվել է 1942 թ.–ին։ Ֆակուլտետն ունի 3 ամբիոն՝ էլեկտրական մեքենաների և ապարատների, արտադրական պրոցեսների, տեղակայանքների ավտոմատացման և էլեկտրաբանեցման, տեսական և ընդհանուր էլեկտրատեխնիկայի, որտեղ դասավանդում են 9 պրոֆեսոր, 30 դոցենտ, 11 ասիստենտ և դասախոս։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝

  • Ալեքսանդր Խաչատրյանը(1942-1943)
  • Վիկտոր Խաշչինսկինը (1943-1947),
  • Երեմ Սաֆարյանը (1947-1948),
  • Վիկտոր Պետրոսյանը (1948-1952),
  • Սուրեն Ավագյանը (1952-1956),
  • Էմիլ Դիլանյանը (1956-1961),
  • Վազգեն Գյուլխանդանյանը (1961-1978),
  • Յուրի Չատինյանը (1978-1990),
  • Միքայել Մնացականյանը (1990-1994),
  • Ժորա Միրզաբեկյանը (1994-1998),
  • Սուրեն Հովսեփյանը (1998-2008).
  • 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանն է Վարդան Համբարյանը։


Ֆակուլտետի 50 դասախոսներից 40-ը (80%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 4 ծրագրերի 2 մասնագիտությունների գծով ֆակուլտետում սովորում են 404 ուսանող, 29 մագիստրանտ, 9 ասպիրանտ։ Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններն են՝ անհամասեռ միջավայրում էլեկտրական և մագնիսական դաշտերի, շարժվող տարրական մասնիկների էլեկտրակամագնիսական դաշտի հետազոտում, գծային և ոչ գծային շղթաների հաշվարկի նոր մեթոդների մշակում, մետաղական և ոչ մետաղական հանքաքարերի մանրացման գործընթացն ապահովող էլեկտրամեխանիկական համակարգի մոդելավորում և լավարկում, ֆոտոփոխակերպիչների կողմնորոշման և դրանց ինֆորմացիոն չափիչ համակարգերի հետազոտում, շահագործման ընթացքում խոշոր հիդրոգեներատորների ախտորոշման համակարգերի որակային կատարելագործված մշակում, ավտոմատացման և կառավարման նոր էլեկտրամագնիսական համակարգերի մշակում, էլեկտրամեկուսիչ նյութերի և կառուցվածքների ախտորոշման մեթոդների մշակում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine